• Latest news

Շաքարախտի դեմ դեղամիջոցը կարող է օգնել Ալցհեյմերով հիվանդներին․ հետազոտություն

3 նոյեմբերի, 2018  20:08

2-րդ տիպի շաքարախտի դեմ լայնորեն գործածվող մետֆորմին դեղամիջոցը կարող է օգտակար լինել Ալցհեյմերով տառապող հիվանդների համար։ Icahn School of Medicine-ի գիտնականները հայտնել են, որ այս դեղամիջոցը դեմենցիայի ժամանակ կարող է դանդաղեցնել հիշողության կորուստը։

Ըստ նրանց՝ ինսուլինը եւ մետֆորմինը օգնում են արյան մեջ կարգավորելու ոչ միայն շաքարի մակարդակը, այլեւ պահպանում են գլխուղեղի անոթները։ Հետաքրքիր է, որ կարծիք կա, թե 2-րդ տիպի շաքարախտով հիվանդների մոտ Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկն ավելի մեծ է, քան շաքարախտ չունեցողների մոտ։

Ալցհեյմերով եւ շաքարախտով տառապող 34 կամավորների, առանց շաքարախտի եւ միայն Ալցհեյմերով հիվանդների, ինչպես նաեւ 19 բացարձակ առողջ մարդկանց գլխուղեղի ուսումնասիրությունը հաստատել է այս հիվանդությունների միջեւ կապը եւ մետֆորմինի հնարավոր ազդեցությունը Ալցհեյմերի ընթացքի դանդաղեցման համար։

Հետազոտությանը մասնակցող շաքարախտով հիվանդների մեծ մասն ընդունել է ինսուլին կամ մետֆորմին։ Դա նվազեցրել է անոթային անոմալիաները, որոնք հատուկ են Ալցհեյմերի հիվանդությանը։ Առողջ անոթներն օգնել են գլխուղեղից դուրս բերել թունավոր նյութերն ու այնտեղ հասցնել սննդարար նյութերը;Փորձագետները կարծում են, որ մետֆորմինը կարելի է օգտագործել որպես կանխարգելիչ միջոց՝ գլխուղեղի արյան շրջանառությունը կարգավորելու համար, սակայն դա դեռ պետք է ապացուցել հետագա հետազոտությունների միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել