• Latest news

Ինչու՞ է Հայաստանում մեծահասակներին խորհուրդ տրվում դիֆտերիայի պատվաստում ստանալ

3 նոյեմբերի, 2018  21:53

Հայաստանում դիֆտերիայի դեպք արդեն մոտ 20 տարի չի եղել, սակայն կա ռիսկ, որ մոտ ապագայում այդ վտանգավոր հիվանդությունը կարող է վերադառնալ։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Իմունոպրոֆիլակտիկայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ երկրի մեծահասակ բնակչության մեծ մասը դիֆտերիայի դեմ պատվաստված չէ, եւ եթե մանրէն «գա» այստեղ մի ուրիշ երկրից, այն հեշտությամբ կտարածվի։

Մասնագետն ընդգծեց, որ Հայաստանում երեխաների մեծ մասը դիֆտերիայի դեմ պատվաստվում են օրացույցով (երեք հիմնական չափաբաժիններով՝ մինչեւ 1 տարեկան, 18 ամսական եւ 6 տարեկան հասակում), բայց նույնը չի կարելի ասել մեծահասակների մասին։ 16 տարեկանից հետո պատվաստում կատարում են 10 տարին մեկ անգամ, բայց մեծահասակներից քչերն են այդքան հետեւողական, որ պարբերաբար պատվաստվեն։

Սահակյանի խոսքերով՝ վերջին ժամանակներս դիֆտերիայի բռնկումներ (հաճախ՝ մահացու ելքով) գրանցվում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում եւ Ուկրաինայում։ Քանի որ մարդիկ այդ երկրներից վերջերս հաճախ են գալիս Հայաստան, իսկ հայերն էլ հաճախ են մեկնում այնտեղ, դիֆտերիայի հարուցիչ Corynebacterium diphtheriae մանրէն երկիր բերելու բավական լուրջ վտանգ կա։ Երեխաներին դա, ամենայն հավանականությամբ, չի սպառնում, իսկ, ահա, չպատվաստված մեծահասակների շրջանում հիվանդությունը կարող է արագ տարածվել։

Հայաստանում հիվանդության բռնկումից խուսափելու համար մասնագետները բոլոր նրանց, ովքեր վերջին 10 տարիներին դիֆտերիայի եւ փայտացման դեմ պատվաստում չեն ստացել, խորհուրդ են տալիս դիմել բնակության վայրի պոլիկլինիկա։ Պատվաստանյութն անվճար է, քանի որ ընդգրկված է պատվաստումների ազգային օրացույցում։

Հիշեցնենք, որ դիֆտերիան վարակիչ հիվանդություն է, որն ավելի հաճախ ախտահարում է բերանի խոռոչն ու կոկորդը, ոչ հազվադեպ՝ բրոնխները, մաշկը եւ այլ օրգաններ։ Մոտ 10 տոկոս դեպքերում հիվանդությունը մահացու ելք է ունենում։

Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային, շփման (հիվանդի ձեռք տված իրերի) ճանապարհով, ինչպես նաեւ՝ վարակված մթերքների միջոցով։ Վարակի կանխարգելումը հնարավոր է միայն պատվաստման միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է