• Latest news

Մարդու թուքը պաշտպանում է սուրճի եւ թեյի վնասակար ազդեցությունից

2 հունիսի, 2014  23:45

Պիրոգալային պոլիֆենոլները տոքսիններ են, որոնք վնասում են ԴՆԹ-ն։ Զարմանալի է, որ այս նյութերը նաեւ առկա են ամենօրյա օգտագործվող մթերքների մեջ՝ սուրճ, թեյ եւ հեղուկ անուշաբույրեր։ Սակայն խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ մեր օրգանիզմը այս քիմիական վնասակար նյութերի դեմ ունի հզոր պաշտպանություն՝ թքի տեսքով։

Հետազոտողներին միշտ տանջել է այն հարցը, թե ինչպես են իրենց սննդկարգում PLP մեծ քանակություն ունեցող մարդիկ կարողանում մնալ անփոփոխ եւ անվնաս։ Անցյալ տարի հայտնաբերվել է, որ այս քիմիկատը վնասում է ԴՆԹ-ի թելերը։ Որոշ դեպքերում վնասումը բավականին ինտենսիվ է եղել՝ 20 անգամ ավելի շատ, քան վնասը, որը կրում է ԴՆԹ-ն քաղցկեղով հիվանդների քիմիաթերապիայից։

Իրենց հետազոտության մեջ գիտնականները պարզել են, որ մարդու բերանում առկա այս քիմիկատների դեմ կա մի հզոր զենք, մասնավորապես՝ թուքը։ Մեր թքի մեջ առկա ֆերմենտը կազմված է ալֆա-ամիլազայից, արյան սպիտակուցի ալբումինից, ինչպես նաեւ մկանային սպիտակուցից եւ այս ամենը միասին պաշտպանում է ԴՆԹ-ն վնասվելուց։

Սովորաբար ԴՆԹ-ի վնասվումը անմիջապես վերականգնվում է։ Բայց համաձայն Բրիտանիայի քաղցկեղի հետազոտության կենտրոնի՝ եթե վնասը բջջային աճի մեջ ներգրավված բջիջներն են կրել, բջիջը սկսում է բազմանալ՝ առանց վերահսկողության։ Սա կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացմանը։

Քիմիաթերապեվտիկ պրոցեդուրաները ազդում են այդպիսի բջիջների աճի վրա։ Այս գործընթացը նաեւ հանգեցնում է բջիջներում ԴՆԹ-ի վնասմանը։ Դժբախտաբար, մեր թքի մեջ առկա ֆերմենտներն ու սպիտակուցը չեն կարող ապահովել ԴՆԹ-ի նույն պաշպանությունը քիմիաթերապեվտիկ դեղամիջոցներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է