• Latest news

Նարնջի հյութը նվազեցնում է ինսուլտի զարգացման վտանգը 24 տոկոսով

24 մարտի, 2019  16:43

Նարնջի հյութը նվազեցնում է ինսուլտի առաջացման վտանգը 24 տոկոսով: Այդ մասին ասվում է British Journal of Nutrition-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

20-70 տարեկան կամավորների շրջանում տասը տարի տեւած հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ նարնջի հյութն ու մի շարք այլ թարմ քամած հյութեր մեկ քառորդով նվազեցնում են ինսուլտի զարգացման վտանգը: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պետք է ըմպել շաբաթական 4-8 բաժակ նարնջի հյութ:

Թարմ քամած հյութերի օգտակարության մասին շատերը լսել են, սակայն վերջին շրջանում մարդիկ հաճախ հրաժարվում են այդ հյութերից շաքարի չափազանց մեծ պարունակության պատճառով: Սակայն, ըստ նոր հետազոտության տվյալների, հնարավոր է, այդպիսի հյութերի օգտակարությունն ավելին է, քան վնասը դրանցում պարունակվող շաքարից:

Հետազոտության ընթացքում գիտնականները համադրել են վերջին 10 տարիներին այդ հյութն օգտագործելու մակարդակը ինսուլտով հիվանդ մարդկանց թվի հետ: Իհարկե, հաշվի են առնվել նաեւ այլ գործոնները՝ կապված ինսուլտի առաջացման վտանգի հետ:

Համաձայն հետազոտության, եթե մարդն օգտագործում էր այդ հյութն ամեն օր, ինսուլտի հավանականությունը նվազում էր 20 տոկոսով: Նարնջի հյութն օգնում էր կրճատել սրտի հիվանդությունները. դրա սիրահարները բախվում էին այդ խնդրի հետ 12-13 տոկոսով ավելի հազվադեպ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել