• Latest news

«Թթի ծառի սեզոն». վերջին ամսվա ընթացքում 23 երեխա ստացել են վնասվածքներ ծառից ընկնելու հետևանքով

28 հունիսի, 2019  16:02

Ընթացիկ տարվա վերջին ամսվա ընթացքում ՀՀ բուժհիմնարկներ դիմել է 23 երեխա, որոնք ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ ծառից ընկնելու հետևանքով, որից 11-ը՝ կոտրվածքով, 5-ը՝ սալջարդով, իսկ 2-ը՝ գանգուղեղային վնասվածով: Այդ մասին հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մանկական վնասվածքաբաններն այս սեզոնը հատուկ անվանում են «թթի ծառի սեզոն»:

«Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով երեխաներին խորհուրդ է տրվում ծառ չբարձրանալ, բարձրանալու դեպքում՝ լինել զգոն և զգույշ, իսկ ծնողներին՝ հետամուտ լինել իրենց երեխաներին», - նշում են մասնագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է