• Latest news

Երեւանում մեկնարկել է հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը

3 հուլիսի, 2019  20:53

Այսօր՝ հուլիսի 3-ին, Երեւանում մեկնարկել է հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը:

Այս տարի համագումարի աշխատանքին մասնակցում են մոտ 650 մասնագետներ Հայաստանից եւ սփյուռքից: Օտարերկրյա ամենամեծ թվով պատվիրակներ են ժամանել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից եւ Ֆրանսիայից։ Ընդհանուր առմամբ, համագումարի շրջանակում նախատեսված է իրականացնել 26 արբանյակային աշխատաժողով, 13 լիագումար դասախոսություն եւ 27 սեկցիոն նիստ։   

Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, համագումարի շրջանակում տեղի եւ արտասահմանցի մասնագետները հնարավորություն կստանան քննարկել ակտուալ հարցերը: Բացի այդ, հնարավորություններ կստեղծվեն նոր կապերի ձեւավորման, ինչպես նաեւ փոխշահավետ համագործակցության հաստատման համար:

Նրա խոսքով՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած գլոբալ փոփոխություններն անդրադարձել են նաեւ առողջապահական ոլորտի վրա: Մասնավորապես, կյանքի են կոչվել մի շարք կարեւոր լուծումներ՝ կապված բժշկական ապահովագրության համակարգ բուժաշխատողների ներառման, ինսուլտի անվճար բուժման համակարգի իրականացման եւ պետպատվերի շրջանակում օնկոլոգիական հիվանդությունների վիրահատական բուժման ծրագրի հետ:   

Բացի այդ, այս տարի ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի՝ 0-18 տարեկան երեխաների համար ստացիոնար բուժումն ու բժշկական ծառայություններն անվճար կլինեն: Եվս մեկ կարեւոր նորարարություն՝ սանիտարական ավիացիայի օգնությամբ հիվանդների տեղափոխումը ՀՀ մարզերից Երեւան:  

Իր հերթին, համագումարի նախագահ, պրոֆեսոր Արմեն Չարչյանն առաջարկել է միջոցառման շրջանակում քննարկել Համահայկական բժշկական համագումարի ստեղծման, ձեռքբերված համաձայնությունների իրականացման մոնիթորինգի համար համակարգող խմբի ձեւավորման, ինչպես նաեւ 2023 թվականին Արցախի հետ համագումար անցկացնելու հարցերը:

Նա նաեւ առաջարկել է Արա Բաբլոյանին ընտրել հայ բժիշկների միջազգային համագումարի պատվավոր ղեկավար:

Հավելենք, որ համագումարն իր աշխատանքը կավարտի հուլիսի 6-ին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել