• Latest news

Առեղծվածային հիվանդության պատճառով տղամարդու դեմքը երեք անգամ մեծացել է

19 հուլիսի, 2019  22:34

Ֆիլիպիններից 56-ամյա Ռոմուլո Փիլափիլը բախվել է առեղծվածային հիվանդության հետ, որը մեծացրել է նրա դեմքը 3 անգամ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ամեն ինչ սկսվել է շուրջ 3 տարի առաջ: Տղամարդը դիմել էր հիվանդանոց՝ գանգատվելով աչքերում քորի եւ հարբուխի համար: Բժիշկները որոշել էին, որ պացիենտի մոտ սովորական սինուսիտ է եւ նշանակել նրա բուժման կուրս: Սակայն դեղամիջոցները չէին օգնել, նրա վիճակը շարունակում էր վատթարանալ, իսկ տեմքը՝ բորբոքվել:

Տեղի բժիշկները չեն կարողացել հստակ ախտորոշել Ռոմուլոյի հիվանդությունը եւ խորհուրդ են տվել նրան մեկնել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա: Սակայն ընտանեկան բյուջեն թույլ չէր տվել տղամարդուն մեկնել մայրաքաղաք:

Հիվանդությունը շարունակում էր զարգանալ, եւ կարճ ժամանակ անց Ռոմուլոյի կոպերն այնքան էին այտուցվել, որ նա ոչինչ չէր կարողանում տեսնել: Տղամարդը ստիպված էր հեռանալ աշխատանքից, իսկ նրա երեխաները ստիպված էին աշխատել ընտանիքին ապահովելու համար: Նրանցից յուրաքանչյուրը հերթով խնամում է հորը տան պայմաններում:

Վերջին անգամ Ռոմուլոն այցելել էր բժշկի 2018 թվականին. հենց այդ ժամանակ նրան խորհուրդ էին տվել դիմել ավելի խոշոր հիվանդանոց: Այդ օրվանից նա չի ստացել բուժօգնություն: Նրա բարեկամները հույս ունեն, որ շրջապատողները լուրերից կտեղեկանան նրա առեղծվածային հիվանդության մասին եւ կկարողանան օգնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է