• Latest news

6 սննդամթերք, որոնք պետք չէ սառնարանում պահել

4 հուլիսի, 2014  22:29

Որեւէ սննդամթերք գնելուց կամ պատրաստելուց հետո հաճախ ենք ինքներս մեզ հարց տալիս` սառեցնե՞լ, թե՞` ոչ: Սակայն երբեմն սխալ որոշում ենք կայացնում` պայմաններ ստեղծելով, որ այն սովորականից շուտ փչանա, հաղորդում է Medical Daily-ն: Ստորեւ սննդամթերքի այնպիսի տեսականի ենք ներկայացնում, որոնք սառնարանում պահվելու կարիք ամենեւին էլ չեն զգում.

1. Ալկոհոլ

Մեր կենցաղում սովորույթ կա` օղի գնելուց հետո այն անմիջապես սառցարանում տեղավորել: Շատերը գիտեն, որ ալկոհոլային խմիչքներից շատերի սառման կետը շատ ավելի ցածր է, քան կենցաղային սառցարանները կարող են ապահովել: Սակայն օղու բաղադրության մեջ նաեւ ջուր կա, որ հեշտությամբ կարող է սառչել: Ալկոհոլային խմիչքով լի չբացված շիշը սենյակային պայմաններում կարող է անսահման երկար ժամանակով պահպանվել, եթե միայն ջեռուցման աղբյուրից հեռու պահվի:

2. Ավոկադո

Այս միրգը հիմնականում պինդ վիճակում է վաճառվում ու հասունանալու եւ ցանկալի համ ձեռք բերելու համար որոշակի ժամանակ է պահանջում: Սակայն, ինչպես որ բանանի պարագայում, սառնարանի մեջ դնելով` ընդամենը հասունացման գործընթացն եք դանդաղեցնում: Որպես կանոն, չհասունացած, պինդ եւ կանաչ միրգը 4-5 օրվա սենյակային ջերմաստիճան է պահանջում` բոլոր համային հատկանիշները ձեռք բերելու համար: Պարզապես հարկ է ջերմության աղբյուրից եւ արեւի լույսից խուսափել:

3. Կանաչեղեն

Կանաչեղենը կարող եք միայն այն ժամանակ սառեցնել, երբ հերմետիկորեն փակ տարայի մեջ է գտնվում: Հակառակ դեպքում հարկ է հիշել, որ այն, սուրճի նման, շրջակա հոտերը կլանելու հատկություն ունի, ինչը բնական համի անվերադարձ կորստի է  հանգեցնում: Ուստի խորհուրդ է տրվում կամ անմիջապես օգտագործել այն, կամ էլ` սենյակային պայմաններիում պահել, հատկապես եթե շուկայից եք գնել, քանի որ այդ դեպքում քիչ հավանական է, որ բանջարեղենը զով միջավայրում պահված լինի եւ, սառնարանում հայտնվելով` շոկի է ենթարկվում:

4. Տաք սոուս

Սոուս պատրաստելուց հետո շատերն այն անմիջապես սառնարան են տեղափոխում` «համային հատկանիշները պահպանելու համար»: Իրականում քացախի հիմքով թթվային միջավայրը նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում պահվող սոուսին որեւէ որակական հատկանիշ կորցնելու հնարավորություն չի ընձեռի:

5. Սեխ

Սեխը կտրելուց հետո դրա մի մասը եւս սառնարան ենք տեղափոխում, սակայն պարզվում է` դրա կարիքը բոլորովին էլ չկա: Ընդհակառակը` սենյակային ջերմաստիճանի ազդեցությամբ այն ավելի լավ է հակաօքսիդանտներ պահպանում: Իսկ ահա ամբողջական սեխը հանգիստ կարող եք սառեցման հանձնել:

6. Լոլիկ

Լոլիկը եւս չի կարելի անմիջապես սառնարաց խցկել: Նախ` որովհետեւ կարող է լիովին հասունացած չլինել, իսկ սառը ջերմաստիճանի ազդեցությամբ գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում: Երկրորդ` սառնարանում այն կարող է նաեւ համային հատկություններ կորցնել: Փոխարենը, այս պարագայում եւս սենյակային պայմանները կամ մի փոքր ավելի զով միջավայրը իդեալական են` լոլիկի պահպանման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել