• Latest news

Ստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. EbioMedicine

3 ապրիլի, 2020  10:45

Գիտնականները ստացել են COVID-19 հիվանդություն առաջացնող SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի մինչկլինիկական փորձարկումների առաջին արդյունքները: Վկայակոչելով EBioMedicine ամսագրում հրապարակված հոդվածը՝ Պիտսբուրգի համալսարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հետազոտվող պատվաստանյութը օրգանիզմի մեջ հայտնվելով՝ նպաստում է SARS-CoV-2-ի դեմ հատուկ հակամարմինների արտադրմանը, ընդ որում՝ այնպիսի քանակությամբ, որը բավարար է համարվում վիրուսի չեզոքացման համար:

Պատվաստանյութը ստեղծելիս հաշվի է առնվել 2003 թվականին SARS-CoV եւ 2014 թվականին MERS-CoV վիրուսների դեմ պայքարի ժամանակ ձեռք բերված փորձը: Դեղամիջոցը մշակվել է S սպիտակուցի պատրաստի հատվածների հիմքով, որը վիրուսին անհրաժեշտ է մարդու բջջի մեջ թափանցելու համար:

«Կարելի է ասել, որ մենք նախապես գիտեինք՝ ինչպես պայքարել նոր վիրուսի դեմ»,- ասել է Պիտսբուրգի համալսարանի (ԱՄՆ) դոցենտ Անդրեա Գամբոտոն:

Պատվաստանյութը թեստավորել են մկների վրա. պարզվել է, որ օրգանիզմ դեղամիջոցը ներարկելուց հետո սկսել են արտադրվել մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք պետք միանան վիրուսային մասնիկներին եւ դրանք չեզոքացնեն: Թեստերը դեռեւս չեն անցկացվել կորոնավիրուսով վարակված մկների վրա, սակայն MERS-ի դեմ համանման պատվաստանյութի փորձերը ցույց են տվել, որ օրգանիզմը վիրուսը հաջողությամբ չեզոքացնում է: Դեղամիջոցի կիրառման արդյունքը պահպանվում էր մեկ տարի:

Հարկ է նշել, որ մասնագետներն օգտագործել են մարդու օրգանիզմ դեղամիջոցի փոխադրման նոր մեխանիզմ. պատվաստանյութը ներարկել են մատի բարձիկի չափով հատուկ սպեղանու միջոցով, որի վրա մոտ 400 մանրագույն ասեղներ կան: Սպեղանին փակցվում է մաշկին, որից հետո այն պատվաստանյութը հասցնում է մաշկի միջոցով, իսկ ինքն ամբողջությամբ տարրալուծվում է:

Հետազոտության հեղինակները հիմա հայտ են պատրաստում ներկայացնելու ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչություն (FDA), որ կամավորների վրա կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն ստանան: Գիտնականների խոսքով՝ առաջին պատվաստանյութը հնարավոր կլինի ստանալ մի քանի ամսից, այլ ոչ թե 1,5 տարվա ընթացքում, ինչպես սովորաբար տեղի է ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել