• Latest news

Ո՞ր նախաճաշն է օգնում կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը դիաբետի ժամանակ

29 օգոստոսի, 2020  10:36

Ճիշտ նախաճաշը կարող է օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը՝ պնդում են Diabetes UK-ի մասնագետերը:

Նրանց խոսքով՝ դիաբետով տառապող մարդիկ չպետք է միայն մի քանի գդալ շիլա ուտեն: Սննդի առաջին ընդունումը կարող է առատ լինել եւ հագեցնող:

«Նախաճաշին հիանալի լրացում է ձվածեղը՝ ինչպես դասական տարբերակով, այնպես էլ լոլիկով, սնկով, երշիկի փոխարեն պղպեղով, բեկոնի փոխարեն՝ սպանախով»,-խորհուրդ են տալիս մասնագետները:

Փորձագետները հղում են անում հետազոտության արդյունքներին: Հետազոտությունն անցկացվել է Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի կողմից, որի ընթացքում ուսումնասիրվել է նախաճաշի ժամանակ ձվի օգտագործման ազդեցությունը: Ուսումնասիրվել են 42-60 տարեկան 2332 մասնակցի տվյալներ: Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր շաբաթական 4 ձու են կերել, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ցածր է եղել: Հետազոտողների խոսքով՝ ձուն մի քանի օգտակար սննդանյութեր է պարունակում, որոնք կարող են ազդել գլյուկոզայի մետաբոլիզմի վրա եւ խթանել դրա կարգավորումը:

Բժիշկները նաեւ դեմ չեն դիաբետիկների կողմից պանրի օգտագործմանը, քանի որ այն պարունակում է ցածր գլիկեմիկ ինդեքս:

Մասնագետների խոսքով՝ դիաբետիկները կարող են առանց մտավախության պանիր ուտել: Լավագույն ընտրությունը աղի քիչ քանակության պանիրն է, օրինակ՝ մոցառելա, էմենտալ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է