ԱՄՆ Ազգային հետազոտական խորհուրդը, որը գիտնականների անկախ միավորում է հանդիսանում, հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ հաստատվում է վարկածը, թե միանգամյա օգտագործման պենեպոլիստիրոլե բաժակները, որոնց հիմնական քիմիական բաղադրիչը ստիրոլն է համարվում, կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:
10 փորձագետներից բաղկացած խումբն այն եզրահանգման է եկել, որ ստիրոլը մարդու պարագայում կարող է քաղցկեղածին համարվել, ինչպես որ մինչ այդ ազգային տոքսիկոլոգիայի ծրագրին ներգրավված մասնագետներն էին պնդում, հաղորդում է NewsMax Health-ը:
«Մեր զեկույցն այն մասին է վկայում, որ հիշյալ քիմիական տարրը կարող է խնդիրներ հարուցել, սակայն ոլորտի կարգավորման համար չափաբաժնի, ազդեցության եղանակների, քվանտավորման եւ ռիսկի ամբողջական գնահատման տեսանկյունից հետագա հետազոտությունների կարիք է զգացվում», - նշել է հետազոտական խմբի ղեկավար դոկտոր Ջեյն Հեննին, ով Բիլ Քլինթոնի նախագահության օրոք ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունն էր գլխավորում:
Տասնամյակներ շարունակ, ստիրոլի բաղադրությամբ պլաստիկե բաժակներ եւ սպասքի այլ միջոցներ արտադրող ընկերությունները պնդում էին, թե դրանք բացարձակապես անվտանգ են՝ սննդառության գործընթացում կիրառման համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր