• Latest news

Ինչպիսի՞ պայմաններում է Միջերկրածովային սննդակարգն ուղեղի համար օգտակար

14 հունվարի, 2021  09:44

Կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացումը դանդաղեցնող Միջերկրածովային սննդակարգը դադարում է «գործել», եթե մարդը սննդակարգի մեջ ներառում է վնասակար մթերքներ, օրինակ՝ քաղցրեղեն, զտված հատիկավորներ, կարմիր եւ վերամշակված միս: Այսպիսի եզրակացության են հանգել Ռաշ համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները:

Հետազոտության հեղինակները վերլուծել են 5001 տարեցների կոգնիտիվ ցուցանիշները եւ սննդակարգը, հայտնում է Eurek Alert-ը: 1993-2012 թվականներն ընկած ժամանակահատվածում հետազոտության մասնակիցները ամեն երեք տարին մեկ անկետա են լրացրել՝ կոգնիտիվ ֆունկցիաները գնահատելու համար, որում ստուգվում էին տեղեկությունների մշակման հիմնական հմտությունները եւ հիշողությունը: Նրանք նաեւ անկետա են լրացրել որոշակի մթերքներ հաճախակի գործածելու վերաբերյալ:

Հետազոտության հեղինակներին հետաքրքրում էր Միջերկրածովային սննդակարգին մասնակիցների հետեւելը, որը ներառում է մրգերի, բանջարեղենի, լոբազգիների, ձիթապտղի յուղի, ձկնեղենի, կարտոֆիլի եւ չզտված հատիկավորների ամենօրյա գործածում, ինչպես նաեւ գինու չափավոր գործածում: Նրանք գնահատել են նաեւ, թե յուրաքանչյուր մասնակից որքանով է հետեւել Արեւմտյան սննդակարգին, որը ներառում էր տապակած կերակուր, զտված հատիկավորներ, քաղցրեղեն, կարմիր եւ վերամշակված միս, յուղային կաթնամթերք եւ պիցցա:

Յուրաքանչյուր սննդամթերքի տվել են 0-ից մինչեւ 5 գնահատական՝ Միջերկրածովային սննդակարգին հետեւելու տեսակետից ընդհանուր միավոր կազմելու համար, յուրաքանչյուր մասնակցի համար 0-ից մինչեւ 55 միջակայքում: Հետազոտողներն այնուհետեւ ուսումնասիրել են այս գնահատականների եւ գլոբալ կոգնիտիվ ֆունկցիաների, դրվագային հիշողության, ընկալման արագության միջեւ կապը:

Պարզվել է, որ կոգնիտիվ ընդունակությունների ավելի դանդաղ վատթարացում է հատուկ այն մարդկանց, որոնք առավելագույն չափով են հետեւել Միջերկրածովային սննդակարգին եւ սահմանափակել են վնասակար մթերքները: Իսկ ահա Արեւմտյան սննդակարգի մթերքների գերակշռումը զրոյացրել է սննդակարգում օգտակար մթերքների առկայությունը:

Գիտնականները հաշվարկել են, որ ըստ Միջերկրածովային սննդակարգի բարձր միավոր ունեցող մարդկանց «միտքը» 5,8 տարով ավելի երիտասարդ էր նրանց համեմատությամբ, ովքեր ամենացածր միավորն ունեին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է