• Latest news

Քրոնիկ հոգնածությունը կարող է COVID-19-ի ամենատարածված հետեւանքը լինել

7 հունիսի, 2021  23:16

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկարաժամկետ ազդեցությունները զարգանում են ոչ միայն երկարատեւ ու ծանր, այլ նաեւ COVID-19-ի թեթեւ ընթացքից հետո: Քրոնիկ հոգնածությունը ամենատարածված երկարաժամկետ ախտանշանն է:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի փորձագետները վերլուծել են 30 երկրներից 215 ուսումնասիրությունների արդյունքներ, որոնցում ներգրավված են եղել ավելի քան 105,000 COVID-19-ով հիվանդներ: Հեղինակները ցանկացել են պարզել, թե ինչ նյարդաբանական եւ հոգեկան խանգարումներ են մնում կորոնավիրուսային վարակից հետո:   

Հոսպիտալացված հիվանդների երկարատեւ նյարդաբանական ախտանիշների մեջ ամենատարածվածներն են հոտի կորուստը (43 տոկոս), թուլությունը (40 տոկոս), հոգնածությունը (38 տոկոս), համի կորուստը (37 տոկոս), մկանային ցավերը (25 տոկոս), գլխացավերը (21 տոկոս): Բուժվածների 23 տոկոսը հայտնել է դեպրեսիայի, մինչդեռ 16 տոկոսը՝ ​​տագնապի մշտական զգացողության մասին: Տվյալների վերլուծությունը ցույց է տվել նաեւ, որ COVID-19-ի ծանր ընթացքից հետո հազվադեպ դեպքերում առաջանում են ծանր նյարդաբանական խնդիրներ, ինչպիսիք են իշեմիկ ինսուլտը (1,9 տոկոս), հեմոռագիկ ինսուլտը (0,4 տոկոս) եւ ջղաձգությունը (0,06 տոկոս):

Հետազոտողները նշել են, որ ուսումնասիրությունների մեծ մասը հիմնականում կենտրոնացած է ծանր ընթացքից հետո COVID-19-ի հետեւանքների վրա, եւ նույնիսկ այն դեպքերում, երբ գնահատվել է ամբուլատոր պայմաններում գտնվող հիվանդների վիճակը, հաճախ չեն ընդգրկվել վարակի թեթեւ ախտանիշներով կամ այն ասիմպտոմատիկ կրող հիվանդները: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր համեմատաբար հեշտ են հաղթահարել վարակը, որոշ նյարդաբանական եւ հոգեբուժական ախտանիշներ նույնիսկ ավելի տարածված են, քան ծանր հիվանդների մոտ:

Այսպիսով, COVID-19-ի թեթեւ ընթացքից հետո հիվանդների կեսից ավելին հայտնել է քրոնիկական հոգնածության (55 տոկոս), հոտի կորստի (52 տոկոս), մկանային ցավերի (45 տոկոս), համի կորստի եւ գլխացավերի (44 տոկոս) մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել