• Latest news

Ի՞նչ անալիզներ պետք է հանձնել COVID-19-ից հետո

31 օգոստոսի, 2021  15:32

Ի՞նչ անալիզներ պետք է հանձնեն կորոնավիրուս տարած հիվանդները: Իր կարծիքով կիսվել է թերապեւտ եւ տրանսֆուզոլոգ Անդրեյ Զվոնկովը:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ կորոնավիրուսային վարակի կլինիկական պատկերը շատ բազմազան է, ուստի ապաքինվելուց հետո պետք է ուշադրություն դարձնել, առաջին հերթին, այն օրգանների վիճակին, որոնք հատկապես շատ են տուժել հիվանդության ընթացքում:

Սակայն, ըստ փորձագետի, կան անալիզներ, որոնք պետք է հանձնեն բոլորը:

«Կովիդ տարած մարդու համար նրա վիճակի վերահսկողական անալիզն արյան ամբողջական անալիզն է, դա պարտադիր է անել: Անհրաժեշտ է նաեւ արյան մակարդելիությունը ստուգել, ​​բավական է կարճ կոագուլոգրամա անել, որպեսզի դրանում ներառվի ՄՆՀ (Միջազգային նորմալացված հարաբերակցություն) ցուցանիշը»,- ասել է Զվոնկովը:

Դա կարեւոր է, քանի որ կորոնավիրուսային վարակի դեպքում արյան մակարդելիությունը մեծանում է, իսկ դա մեծացնում է թրոմբոզի վտանգը: Ոսւտի հարկ է համոզվել, որ վերականգնվելուց հետո արյան վիճակը նորմալացել է:

Նաեւ, ըստ մասնագետի, պետք է հակամարմինների առկայության եւ դրանց մակարդակի թեստ հանձնել:

«M դասի հակամարմինները պետք է վերահսկվեն` հասկանալու համար՝ արդյո՞ք դրանք պահպանվել են թե ոչ: G դասի հակամարմինների մակարդակը շատ ավելի կարեւոր է»,- ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ տվյալ դեպքում հիմնական ցուցանիշը G հակամարմինների առկայությունն ու դրանց թիվն է: Ընդ որում, հավելեց մասնագետը, պետք չէ փորձել ինքնուրույն գնահատել թեստի արդյունքները, դա պետք է անի բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է