• Latest news

Ապագայում աշխարհը կկանգնի նոր վիրուսի առջեւ. չինացի փորձագետներ

4 հոկտեմբերի, 2021  10:47

Ապագայում աշխարհն անպայման նոր վիրուսի կբախվի: Այս մասին հասարակության մեջ գիտության եւ տեխնոլոգիայի միջազգային ֆորումին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի (ՀԿԴ) ղեկավար Գաո Ֆուն:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այսօր աշխարհը, մասնագետի խոսքով, կանգնած է ոչ միայն կորոնավիրուսի համավարակի, այլեւ «ինֆոդեմիայի» առջեւ, երբ միահյուսվում են ակտուալ տեղեկություններն ու ապատեղեկատվությունը»:

Գիտնականը նշել է, որ ապագայում աշխարհը, անշուշտ, կկանգնի այսպես կոչված «X վիրուսի» առջեւ, որի բնութագրերը ներկայումս ոչ ոքի հայտի չեն: Այն կարող է առաջանալ ցանկացած վայրում եւ ցանկացած ժամանակ:

«Մենք պետք է միասին աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ`հանուն մարդկության ապագայի: Ինչի կապակցությամբ առաջարկում եմ «չորս C»-երի սկզբունքը` համագործակցություն (cooperation), մրցակցություն(competition), շփում կամ տեղեկատվության փոխանակում (communication) եւ վերջապես` համակարգում (coordination) երրորդ կողմի հետ»,- ընդգծել է փորձագետը:

Վերոնշյալ սկզբունքներից նա առանձնացրել է տեղեկատվության փոխանակումը. չէ որ Չինաստանի կողմից տեղեկատվության բաց փոխանակումը թույլ տվեց աշխարհի գիտնականներին այսքան կարճ ժամանակում սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է