• Latest news

Օմիկրոն. ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի նոր շտամի մասին

29 նոյեմբերի, 2021  15:24

Առաջին անգամ հարավային Աֆրիկայում հայտնաբերբած կորոնավիրուսի նոր օմիկրոն տարբերակը լուրջ մտահոգությու է առաջացրել ամբողջ աշխարհում: Համարվում է, որ նոր շտամի առաջացումը կարող է շատ ավելի լուրջ փորձություն լինել մարդկանց եւ տնտեսության համար, քան 2021 թվականի հունիսի վերջին հայտնաբերված դելտա տարբերակը:

Փորձենք պարզել, թե ներկայումս ինչ է հայտնի նոր օմիկրոնի շտամի մասին:

Ի՞նչ է օմիկրոնը

Վիրուսի նոր տարբերակը նախորդներից տարբերվում է մեծ թվով նոր մուտացիաներով, որոնցից ավելի քան 30-ը գտնվում է կորոնավիրուսի սպիտակուցում: Այս բոլոր մուտացիաներն այն պոտենցիալ ամենավտանգավորն են դարձնում SARS-CoV-2 կորոնավիրուսի բոլոր հայտնի շտամերի թվում:

Առայժմ տվյալներ չկան այն մասին` արդյոք նոր տարբերակով վարակվելը կարող է հիվանդության ավելի ծանր ընթացք, բարդությունների կամ մահացության ռիսկի բարձրացում առաջացնել. այդ ամենը հայտնի կդառնա ավելի ուշ, երբ գիտնականներն ավելի շատ տվյալներ հավաքեն տարբեր երկրներում:

Առայժմ հայտնի է միայն, որ նոր մուտացիան կորոնավիրուսն էլ ավելի վարակիչ եւ «թռնող» դարձրեց։

Որտեղի՞ց է առաջացել օմիկրոնը

Այս վիրուսով վարակվելու առաջին դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Օմիկրոնի առաջացման վարկածներից մեկը հնչեցրել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների վարչության տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը. աղբյուրը կարող էր լինել թուլացած իմունային համակարգով հիվանդը, ով ամբողջությամբ չէր ապաքինվել կորոնավիրուսի նախորդ շտամից: Հնարավոր է, որ վիրուսը երկար ժամանակ գտնվել է հիվանդի օրգանիզմում եւ կարողացել է այնտեղ մուտացիայի ենթարկվել։

Կարծիք կա նաեւ, որ նոր շտամը կարող էր առաջանալ այն պատճառով, որ Հարավային Աֆրիկայում մարդկանց զանգվածաբար բուժել են COVID-19 տարած հիվանդների պլազմայով։ Այդպես, մասնավորապես, կարծում է ՄՖՏԻ-ի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը (Ռուսաստան)։

Ո՞ւր է արդեն ներթափանցել օմիկրոնը։

Կորոնավիրուսի նոր տարբերակն արդեն հայտնաբերվել է Գերմանիայում, Իտալիայում, Միացյալ Թագավորությունում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Հոնկոնգում, Իսրայելում և Ավստրալիայում։ Դաշնային խորհրդի անդամ Վլադիմիր Կրուգլին (Ռուսաստան) կարծում է, որ կորոնավիրուսի նոր տեսակն արդեն կարող է հասնել Ռուսաստան, թեեւ դա դեռ պաշտոնապես հաստատված չէ։

Օմիկրոն շտամի տարածման պատճառով նոյեմբերի 28-ի երեկոյան Իսրայելը դարձավ առաջին եւ միակ երկիրը, որը 2 շաբաթով ամբողջությամբ փակեց սահմանները բոլոր օտարերկրացիների համար։ Իսրայել վերադարձող երկրի քաղաքացիները պետք է օդանավակայանում ՊՇՌ թեստ հանձնեն, այնուհետեւ մինչեւ 14 օր կարանտինում (առավելագույն ժամկետը չպատվաստվածների համար է) անցկացնեն։

Այլ երկրներում մինչ այժմ ավելի թեթեւ սահմանափակումներ են մտցվել. Գերմանիան, օրինակ, սահմանափակել է օդային հաղորդակցությունը Հարավային Աֆրիկայի հետ, Չեխիան եւս արգելել է մուտքը երկիր երրորդ երկրների քաղաքացիների համար, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում եղել է այն երկրներում, որտեղ հայտնաբերվել է օմիկրոնը: Հարավաֆրիկյան պետություններ այցելած անձանց մուտքի կամ տարանցման արգելք է մտցվել նաեւ Սինգապուրում։

Օմիկրոնը եւ Հայաստանը

Հայաստանում օմիկրոնի շտամը դեռ չի հայտնաբերվել, սակայն ուսումնասիրություններ են կատարվում վիրուսի գենոմների հաջորդականացման ուղղությամբ, եւ նոր շտամ հայտնաբերելուն պես առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոստանում է այդ մասին տեղեկացնել հանրությանը։

Պատվաստանյութերը եւ օմիկրոնը

Շատ փորձագետներ մտավախություն ունեն, որ ներկայիս պատվաստանյութերը կարող են արդյունավետ չլինել օմիկրոնի դեմ: Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է օմիկրոնի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը եւ եզրակացրել, որ գոյություն ունեցող դեղամիջոցները դեռեւս արդյունավետ են վիրուսի այս շտամի դեմ. դրանք նվազեցնում են ծանր հիվանդության եւ դրանից մահվան ռիսկը:

Այնուամենայնիվ, հայտնի գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ամերիկյան ընկերությունն աշխատում է ավելի հզոր խթանող պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, որն ավելի արդյունավետ պաշտպանություն կապահովի նոր կորոնավիրուսային մուտացիաներից, այդ թվում՝ օմիկրոնից։

Pfizer-ն իր հերթին նշել է, որ եթե պարզվի, որ պատվաստանյութերն արդյունավետ չեն օմիկրոնի դեմ, ապա պատվաստանյութի թարմացված տարբերակը պատրաստ կլինի ընդամենը 100 օրից։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել