• Latest news

Ո՞ր մթերքներն են օգնում կանխել արթրիտը

11 փետրվարի, 2022  17:40

Արթրիտը շատ տարածված եւ տհաճ հիվանդություն է, որը ախտահարում է հոդերը: Այս հիվանդության երկու ամենատարածված տեսակներն են՝ ռեւմատոիդ արթրիտը եւ օստեոարթրիտը:

Ըստ Eat This, Not That!-ի՝ որոշ սովորություններ կարող են օգնել պահպանել  հոդերի առողջությունն ու կանխել այս հիվանդությունների զարգացումը։ 

Առաջին հերթին, ցանկալի է բացառել բորբոքում առաջացնող մթերքները։ Զտված ածխաջրերը, շաքարը, սնձանն ու կոնսերվանտները վնասակար են։ Այս բոլոր մթերքներն առաջացնում են ծանր բորբոքում եւ կարող են սրել արթրիտը կամ ուժեղացնել ցավը:

Արթրիտը կանխելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ձուկ ուտել։ 

Խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել նաեւ սերմեր եւ ընկույզների տեսականի։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ սելեն եւ վիտամին E, որոնք գործում են որպես հակաօքսիդանտներ։

Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ ձիթապտղի յուղ օգտագործել բուսայուղի եւ կարագի փոխարեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է