• Latest news

Որ միրգն է օգնում նիհարել

30 մարտի, 2022  09:47

Խնձորը առողջարար միրգ է, որը կարող է օգնել նիհարել։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Քորթնի Դ'Անջելոն (ԱՄՆ)։

Ինչպես հաղորդում է Eat This, Not That!-ը, խնձորն, ըստ մասնագետի, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, նորմալացնում է արյան ճնշումը եւ բարելավում աղիքների առողջությունը:

«Խնձորները հատկապես հարուստ են պեկտինային մանրաթելերով, որոնք կատարում են երկու բան՝ դրանք հագեցածության զգացողություն են տալիս եւ դանդաղեցնում են նյութափոխանակությունը, քանի որ դանդաղ են քայքայվում»,- ասել է սննդաբանը:

Նրա խոսքով, հենց ցածր կալորիականության եւ հագեցածության համադրությունն է, որ խնձորը դարձնում է լավագույն մթերքներից մեկը նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։ Բացի այդ, սննդաբանը վկայակոչել է ճապոնացի գիտնականների ուսումնասիրությունը, որը ցույց է տալիս, որ խնձորի մեջ պարունակվող պոլիֆենոլներն ուղղակիորեն կրճատում են որովայնի խոռոչում կուտակված ճարպի քանակը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել