• Latest news

Ո՞ր նախաճաշերն են օգնում նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ

8 ապրիլի, 2022  09:45

Ի՞նչ մթերքներ է պետք ընտրել նախաճաշին, որպեսզի դրանք պարունակեն անհրաժեշտ սննդանյութեր եւ օգնեն նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ: Այս մասին իր կարծիքն է հայտնել սննդաբան Լիզա Յանգը։

Eat This, Not That!-ի փոխանցմամբ՝ առողջ քունը, ֆիզիկական ակտիվությունն ազդում են արյան մեջ շաքարի մակարդակի վրա, նշել է մասնագետը։ Օրգանիզմի համար առավելագույն օգուտ ստանալու եւ գլյուկոզայի մակարդակը նորմի բերելու համար Յանգն առաջարկում է հատուկ ուշադրություն դարձնել նախաճաշերին եւ համոզվել, որ դրանք սպիտակուցներ, մանրաթելեր եւ ճիշտ ածխաջրեր են ներառում:
«Սպիտակուցը կանխում է շաքարի բարձրացումն արյան մեջ: Բացի այդ, այս համադրությունը հագեցնում է, այնպես որ մեկ ժամ հետո սով չեք զգա»,- ասել է մասնագետը:

Որպես նախաճաշի իր առաջին բաղադրատոմս՝ Յանգն առաջարկել է մոտ 200 գրամ ցածր յուղայնությամբ հունական յոգուրտի համադրությունը 2 ճաշի գդալ մանրացված ընկույզի եւ մեկ բաժակ հապալասի հետ:

Սննդաբանը նաեւ խորհուրդ է տվել փորձել բրոկկոլիով եւ 2 ձվից սնկով ձվածեղը։ Այս նախաճաշին կարելի է նաեւ ավոկադոյով տոստ ավելացնել:

Մեկ այլ տարբերակ ցածր յուղայնությամբ կաթով եւ ջրով պատրաստված վարսակի շիլան է՝ մեկից երկու ճաշի գդալ նուշի կարագով եւ կես բաժակ կտրատած խնձորով:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել