• Latest news

Ինչով է օգտակար ոսպը

7 ապրիլի, 2022  19:45

Ոսպի կանոնավոր օգտագործումը կապված է մեծահասակների մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման ավելի ցածր ռիսկի հետ: Այս մասին ասվում է Journal of the American Heart Association-ում հրապարակված հետազոտության մեջ։

Ոսպը, որն ընդեղենի ընտանիքի անդամ է, բջջանյութի եւ սպիտակուցների լավ աղբյուր է համարվում։ Այն նաեւ պարունակում է առողջության պահպանման եւ իմունային համակարգի աշխատանքի համար կարեւոր մի շարք նյութեր, ինչպիսիք են կալիումը, երկաթը, մանգանը, ցինկը, պղինձը, սելենը, ռիբոֆլավինը, ֆոսֆորը եւ վիտամին B6-ը:

Համարվում է նաեւ, որ ոսպը՝

  • նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը,
  • պայքարում է հոգնածության դեմ,
  • նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը,
  • բարձրացնում է հագեցածության զգացումը,
  • նվազեցնում է շաքարախտի հավանականությունը,
  • նպաստում է արյան ճնշման նորմալացմանը,
  • կանխում է փորկապությունը,
  • օգնում է վերահսկել քաշը, նիհարել։

Մասնագետները խորհուրդ են տալիս սկզբի համար ոսպը քիչ քանակությամբ օգտագործել։ Միանգամից շատ ուտելու դեպքում այն կարող է գազեր կամ փորկապություն առաջացնել: Խորհուրդ է տրվում նաեւ ոսպի հետ շատ հեղուկներ խմել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել