• Latest news

Կրծկալ կրելու եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջեւ որեւէ կապ չի հայտնաբերվել

5 սեպտեմբերի, 2014  22:39

Ամերիկացի գիտնականներին չի հաջողվել տարեց կանանց մոտ կրծկալ կրելու սովորության եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջեւ որեւէ կապ հայտնաբերել: Փորձագետներն իրենց եզրահանգումները Cancer Epidemiology, Biomarkers & Prevention գիտական ամսագրի ընթերցողների հետ են կիսել:

Հետազոտությունը թե առողջ, եւ թե կրծքագեղձի քաղցկեղով տառապող ավելի քան հազար կանանց շրջանում է իրականացվել: Գիտնականները փորձել են, մասնավորապես, նրանց գենետիկ տվյալները, հիվանդության ընտանեկան պատմությունը եւ տարբեր ժողովրդագրական ցուցանիշներ վերլուծել, հաղորդում է USA Today-ը:

Արդյունքում պարզվել է, որ կրծկալ կրելու եւ օնկոլոգիական հիվանդության առաջացման միջեւ որեւէ կապ չի գործում: Ավելին՝ նույնիսկ կրծկալի մոդելը չի կարող որեւէ կերպ հիշյալ օրինաչափությունը խախտել: Ստացվում է, որ թե զարգացած, եւ թե երրորդ աշխարհի երկրներում կանայք միայն գենետիկ գործոնների ազդեցությամբ են հիվանդությամբ ախտորոշվելու ռիսկ կրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել