• Latest news

Ո՞ր սովորություններից պետք է հրաժարվեն 40-ն անց տղամարդիկ

23 մայիսի, 2022  16:35

Առողջությունը պահպանելու եւ 40-ն անց տարիքում հաջողության հասնելու համար մասնագետները տղամարդկանց խորհուրդ են տալիս հրաժարվել մի շարք վատ սովորությունից, գրում է Eat This, Not That!

Մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս չխուսափել աչքերի վիճակի համալիր հետազոտությունից։

«Դուք ավելի շատ եք հակված քրոնիկ հիվանդությունների, ինչպիսիք են շաքարախտը, գլաուկոման, կատարակտը եւ մակուլյար դեգեներացիան, քան երիտասարդները: Այդ բոլոր հիվանդությունների դեպքում վաղ ախտորոշումը շատ կարեւոր է»,- բացատրել է օպտոմետրիստ Ջենիֆեր Վեյդմանը:

Որպես երկրորդ վնասակար սովորություն՝ մասնագետը նշել է աչքերի եւ մաշկի պաշտպանությունը արեւի լույսի անմիջական ազդեցությունից։ Մասնագետը խորհուրդ է տալիս արեւոտ եղանակին արեւային ակնոց կրել եւ մաշկը պաշտպանել հատուկ քսուքներով։

40-ն անց տղամարդկանց վատ սովորությունների շարքում մասնագետները նշել է նաեւ մաշկի պատշաճ խնամքի բացակայությունը։

«40 տարեկանից հետո մաշկային ճարպի բնական արտադրությունը նվազում է, մաշկն ավելի չոր, գունատ է դառնում եւ ավելի է հակված ճաքերի եւ հնարավոր վարակների: Դրա դեմ մարմնի լոսյոններ օգտագործեք, որոնք այնպիսի բաղադրիչներ են պարունակում, ինչպիսիք են շիի յուղը կամ կակաոյի յուղը, եւ կանոնավոր կերպով դեմքի խոնավեցնող միջոցներ օգտագործեք»,- խորհուրդ է տալիս բժշկության դոկտոր Յակով Խասկալովիչին:

Մյուս վատ սովորությունների շարքում, որոնցից պետք է հրաժարվեն 40-ն անց տղամարդիկ, մասնագետները նշում են մանրուքների վրա կենտրոնացվածությունը, չափազանց մեծ զբաղվածությունը, ինչը խանգարում է շփվել մտերիմների հետ, վիտամին D-ի ոչ բավարար ընդունումը, գերհոգնածությունը եւ սնվելու վատ սովորությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ