• Latest news

Որո՞նք են ախորժակի ավելացման անսպասելի պատճառները

26 մայիսի, 2022  11:24

Արագ ածխաջրերի չարաշահումը, հորմոնների անհավասարակշռությունը, նյութափոխանակության սթրեսը եւ ջրի պակասը կարող են ախորժակի մեծացում առաջացնել, «Մոսկվա 24»-ին պատմել է ընդհանուր բժիշկ, էնդոկրինոլոգ, սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Ժիտոն։

Մարդու օրգանիզմը հագեցվածության հորմոն է արտադրում՝ լեպտին եւ քաղցի հորմոն՝ գրելին։ Սովորաբար դրանք հավասարակշռված են, բայց որոշակի հանգամանքներում կարող է անհավասարակշռություն առաջանալ, որի դեպքում մի հորմոնը չափազանց շատ կամ, հակառակը, շատ քիչ է դառնում: Այդ դեպքում մարդու մոտ ինչ-որ բան ուտելու մշտական ​​ցանկություն է առաջանում, պատմել է մասնագետը:

Որոշելու համար՝ արդյոք այս հորմոնների անհավասարակշռություն կա, պետք է դիմել բժշկի, ով անհրաժեշտ հետազոտություններ կնշանակի: «Գրելինը եւ լեպտինը պարզեցված սխեմա են: Կան մեծ քանակությամբ հորմոններ, որոնք պատասխանատու են մեր ախորժակի համար։ Բժիշկը յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես անալիզների ցանկ է նշանակում եւ պարզում է պատճառը»,- բացատրել է բժիշկը։

Բացի այդ, մասնագետի խոսքով, ախորժակի բարձրացման ընդհանուր պատճառ է արագ ածխաջրերի չափից ավելի շատ օգտագործումը։

Մետաբոլիկ սթրեսը եւս կարող է մեծացնել ախորժակը, նշել է Ալեքսեյ Ժիտոն։ Դրան ենթարկված են մարդիկ, ովքեր նոր են սկսել դիետա պահել, իսկ հետո կտրուկ որոշել են հրաժարվել դրանից: Օրգանիզմը սկսել է վերակառուցվել նոր ձեւով, օրինակ՝ ինտերվալ սովապահության, որոշ մթերքների օգտագործման սահմանափակման, ֆիզիկական ակտիվության ավելացման դեպքում, բայց բառացիորեն մեկ շաբաթում ամեն ինչ ավարտվում է, նշել է մասնագետը:

«Իհարկե, դա սթրես է: Մարմինը մաշվում է: Իսկ ագա եթե մենք համալիր կերպով ենք սննդակարգի հետեւում, եթե պահում ենք այն, գուցե՝ ոչ այդքան խիստ, բայց՝ երկար ժամանակ, ապա, իհարկե, դա արդեն իսկ նպաստում է նիհարելուն։ Եւ մենք կարող ենք շրջանցել այդ նյութափոխանակության սթրեսը»,- շեշտել է նա։
Ախորժակի ավելացման թաքնված պատճառ է նաեւ ջրի ոչ բավարար օգտագործումը, բացատրել է էնդոկրինոլոգը, քանի որ երբեմն մարդը կարող է քաղցը շփոթել ծարավի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել