• Latest news

Ո՞ր մթերքներն են առույգացնում

24 օգոստոսի, 2022  21:40

Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան NEWS.ru-ի հետ զրույցում նշել է, որ միայն մեկ գավաթ սուրճն ու շոկոլադը չէ, որ առույգացնում են մարդուն։

Մասնագետի խոսքով՝ որոշ քաղցրեղեններ էներգիայի իսկական մատակարարներ են եւ հաջողությամբ պայքարում են քնկոտության դեմ, դրանց թվում են քրոմով հարուստ մթերքները, ծովամթերքները եւ բրոկոլին։

«Երբ մարդը լավ չի քնել, նա սուրճ է խմում, նրան առույգացնող էֆեկտ է հարկավոր։ Դա կապված է հորմոնալ համակարգի, մասնավորապես՝ լիտին հորմոնի փոփոխության հետ, որն ազդարարում է հագենալու զգացողության մասին։ Քրոմով հարուստ մթերքները, ծովամթերքները, բրոկոլին հնարավորություն են տալիս ավելի արագ զգալ սուրճի եւ քաղցրի ոչ մեծ քանակության առույգացնող էֆեկտը։ Եվ մարդն այդ դեպքում շատ չի էլ գիրանում»,- նշել է սննդաբանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել