• Latest news

ԼԳԲՏ դեռահասները երկու անգամ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում հոգեկան տրավմայի պատճառով

20 նոյեմբերի, 2022  13:06

Այն դեռահասները, որոնք համարվում են սեռական փոքրամասնություն, երկու անգամ ավելի հաճախ են ինքնասպանության փորձեր անում, քան իրենց հետերոսեքսուալ հասակակիցները: Նման եզրակացության են եկել Ջորջիայի համալսարանի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է Journal of Child & Adolescent Trauma ամսագրում։

Հետազոտողները վերլուծել են դեռահասների 14690 հարցաթերթիկներ 2015-2019 թվականներին: Յուրաքանչյուր հինգերորդ մասնակիցը հայտնել է, որ լրջորեն մտածել է ինքնասպանության մասին: Դպրոցականների 7 տոկոսից ավելին իրականում փորձել է ինքնասպանություն գործել, իսկ յուրաքանչյուր տասներորդ դեռահասը ենթարկվել է սեռական բռնության։

Պատասխանները վերլուծելիս եւ համեմատելիս հետազոտողները պարզել են, որ սեռական բռնության ենթարկվելը կապված է եղել ինքնասպանության մտքերի, ինքնասպանության պլանավորման եւ ինքնասպանության փորձերի հավանականության հետ:

Փոքրամասնությունների ներկայացուցիչները երկու անգամ ավելի հաճախ են ենթարկվում սեռական բռնության եւ տառապում հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից, քան նրանց հետերոսեքսուալ հասակակիցները: Սա նրանց ինքնասպանության հակումներ առաջացնելու ավելի մեծ ռիսկի է ենթարկում, ասում են գիտնականները:

«Մենք պետք է մտածենք, թե եւս քանի երեխա, ովքեր չեն մասնակցել այս հարցմանը, տրավմա են ապրել եւ ունեն ինքնասպանության մտքեր: Կարեւոր է նաեւ հաշվի առնել նրանց, ովքեր թաքցրել են իրենց ինքնասպանության հակումները՝ վախենալով, որ ինչ-որ մեկը կասի այդ մասին իրենց ծնողներին: Մեր ուսումնասիրությունն ընդգծում է բռնության եւ ինքնասպանությունների կանխարգելման ծրագրերի կարեւորությունը, հատկապես այն ծրագրերի, որոնք ուղղված են ԼԳԲՏ ներկայացուցիչներին»,- նշել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել