• Latest news

Հայաստանում շարունակվում է կարմրուկի բռնկումը․հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի

9 մարտի, 2023  10:14

Մարտի 9-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի։ Նրանցից 17-ը հոսպիտալացված է, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը՝ դուրս է գրվել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր:

43 վարակվածից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:

Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին նախարարությունը հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել