• Latest news

Հայաստանում կարմրուկով 46 պացիենտից 30-ը մինչեւ 8 տարեկան երեխաներ են

10 մարտի, 2023  12:11

Հայաստանում կարմրուկով 46 պացիենտից 30-ը մինչեւ 8 տարեկան երեխաներ են, 16-ը՝ մինչեւ 64 տարեկան մեծահասակներ։ Այս մասին մարտի 10-ի մամուլի ասուլիսում հայտարարել է իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նրանցից 15 մարդ գտնվում է հիվանդանոցում, 17-ը բուժում ստանում է տանը, առողջության առաջնային պահպանման բժիշկների վերահսկողության ներքո, 14-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Նա ավելացրել է, որ Հայաստանում կարմրուկի բռնկումն սկսվել է մարտի 4-ից, այն բերվել է դրսից, եւ մյուս բոլոր դեպքերը համաճարակաբանորեն կապված են առաջնային օջախի հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանը 2007-ից համարվում է երկիր, որտեղ կարմրուկը վերացել է։ Այսինքն՝ հիվանդության տեղական փոխանցման դեպքեր չեն գրանցվել, բոլոր դեպքերը դրսից են բերվել եւ արագ տեղայնացվել են։ Բայց ներկա բռնկման ժամանակ արդեն ունենք վարակի տեղական փոխանցման դեպք։

Այնուամենայնիվ, մասնագետի տվյալներով՝ ամեն օր լաբորատոր ախտորոշված դեպքերի թիվը կրճատվում է, այնպես որ՝ բռնկումն արդեն մարում է։ Վստահություն է ներշնչում նաեւ այն, որ Հայաստանում պատվաստման ծածկույթը բարձր է՝ մինչ կորոնավիրուսի համավարակը այն կազմել է 96-97%, համավարակի ժամանակ մի քիչ նվազել է ՝94-95%․ "Դա այն շեմն է, որը մեզ վստահություն է ներշնչում, որ տեղական տարածում չի լինի", - ասել է նա։ 

Ինչպես պարզաբանել է Գայանե Սահակյանը, կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, հայտնի բոլոր շնչառական հիվանդություններից ամենավարակիչը. ամեն մարդ կարող է վարակել 18-20 մարդու։ Սա է հիվանդության տարածման նման արագության պատճառը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է