• Latest news

Բոդիբիլդինգով զբաղվողների օգտագործած հավելումը կարող է պաշտպանել հիշողության տարիքային կորստից. Cell Reports

26 հուլիսի, 2023  13:22

RUSH Բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ մկանային զանգվածն ավելացնելու համար օգտագործվող հավելումը՝ բետա-հիդրոքսիմեթիլբուտիրատը (HMB), կարող է պաշտպանել հիշողության տարիքային կորստից եւ գուցե՝ կանխել Ալցհեյմերի հիվանդությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports-ում։

HMB-ն առանց դեղատոմսի տրվող հավելում է, որն օգտագործում են մկանային զանգվածը, ուժը եւ ֆիզիկական աշխատունակությունն ավելացնելու համար։ HMB-ն համարվում է անվտանգ անգամ երկարատեւ կիրառման դեպքում եւ լուրջ կողմնակի ազդեցություններ չի ունենում։

Նոր հետազոտությունում նյարդաբանները հայտնաբերել են, որ հավելումը բարձրացրել է հատուկ սպիտակուցների պարունակությունը, նեյրոթրոֆիկ գործոնները Ալցհեյմերի հիվանդության մոդելով մկների ուղեղում։ Նախորդ աշխատանքները ցույց են տվել, որ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց ուղեղում զգալիորեն նվազել է նեյրոթրոֆիկ գործոնների քանակը, որոնք օգնում են ուղեղի նյարդային բջիջների ողջ մնալուն եւ աշխատանքին։

Հավելում ընդունած մկների մոտ ավելացել է նաեւ նեյրոնային կապերի քանակը, բարելավվել է հիշողությունը եւ սովորելու ունակությունը։

«Եթե մկների վրա ձեռք բերված HMB արդյունքները արտածվեն Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց վրա, դա բազմախոստում հնարավորություններ  կընձեռի այդ կործանարար նեյրոդեգեներատիվ հիվանդության բուժման համար»,- նշել են գիտնականները։

Ալցհեյմերի հիվանդությունը գլխուղեղի անդառնալի, խորացող հիվանդություն է, որի դեպքում դանդաղ վատանում են հիշողությունն ու մտածողությունը։ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց մեծ մասի մոտ ախտանշաններն առաջին անգամ ի հայտ են գալիս 60 տարեկանից հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել