• Latest news

Կարո՞ղ է արդյոք երաժշտությունը դառնալ դիաբետի բուժման բանալի

18 նոյեմբերի, 2023  13:01

Կարո՞ղ է արդյոք երաժշտությունն ազդել բջիջների վրա։ Վերջերս իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ դա հնարավոր է։ Ստացված արդյունքները կարող են դառնալ երաժշտությունը դիաբետի բուժման համար օգտագործելու առաջին քայլը։ Դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձի բջիջները չեն կարողանում ինսուլին արտադրել, որն անհրաժեշտ է օրգանիզմին արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար։ Ներկայում ամբողջ աշխարհի լաբորատորիաներում կատարվում են աշխատանքներ՝ ուղղված մարդու ինդուկցված պլյուրիպոտենտային ցողունային բջիջներից (hiPSC) պրոդուկցված ինսուլին-բջիջների ստացմանը, որոնք կարող էին փոխարինել ինսուլինին։

Նման նախագծերից մեկն է դարձել ABINO-ն, որի շրջանակում կենսաբանները, ֆիզիկոսները եւ երաժշտական տեխնոլոգիաների մասնագետները միավորել են ջանքերը, որպեսզի խնդրին մոտենան նոր ուղղությամբ. ազդել բջիջների վրա երաժշտության օգնությամբ։ Արդյունքները հրապարակվել են Bioengineering ամսագրում։

Հետազոտող Դոնհո Քվակը ստիպված է եղել սկսել զրոյից, երբ սկսել  դոկտորական թեզ պաշտպանել այդ նախագծի շրջանակում։ Նա ուներ աուդիոտեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի փորձ եւ ֆլեյտահար լինելով՝ գիտեր, որ երաժշտական հնչյունը կարող է այս կամ այն աստիճանով ազդել օրգանիզմի վրա։

Ռիթմերը կարեւոր դեր են խաղում կենսաբանությունում

Մինչ Քվակը մտածում էր, թե ինչը կարող է բջջի վրա երաժշտության ազդեցության հիմնական տարրը լինել, նրա ուշադրությունը գրավեցին ֆիզիոլոգիական համակարգերի ուսումնասիրությունները։ «Ռիթմերը ֆիզիոլոգիական համակարգերում» գրքում, որը հրատարակվել է 1991թ., նա հետաքրքիր հավաստիացում գտավ. «Ռիթմերը բոլոր ֆիզիոլոգիական համակարգերի հիմնական երեւույթն են»։

«Հեղինակները ցույց են տվել, որ ռիթմը հիմնարար գործառույթ ունի ֆիզիոլոգիայի կարեւորագույն մասերում, ինչպիսին են սիրտ-անոթային, շնչառական եւ շարժական համակարգերը։ Երաժշտության համար դա նույնն է, չէ՞ որ երաժշտությունը ոչինչ է առանց ռիթմի»,- նշել է գիտնականը։

Երաժշտական ձայնի ազդեցությունը բջիջների վրա

Քվակը բջիջները բաժանել է չորս խմբի. մի խումբը ենթարկվել է մշտական ռիթմի ազդեցությանը 15 րոպեի ընթացքում, երկրորդը՝ ոչ կանոնավոր ռիթմի, երրորդը՝ շարունակական ձայնային հնչյունի, չորրորդը հսկիչ խումբն է, որտեղ ձայն չի եղել։

Դրանից հետո նա ուսումնասիրել է բջիջների թելերը։ Դրանք կմախքանման կառույցներ են բջիջներում, որոնք մասամբ բաղկացած են բարակ եւ երկար, արտաքին ազդեցության հանդեպ զգայուն թելերից։

«Հրապարակված ուսումնասիրության մեջ մենք նախնական եզրահանգում ենք կատարել այն մասին, որ երաժշտական ձայնի ազդեցության տակ թելանման կառույցները փոքրացել են։ Դրանք ավելի են կարճացել։ Այդ էֆեկտը առավել ուժեղ է եղել այն բջիջների համար, որոնք ենթարկվել են շարունակական ձայնային ազդեցության։ Գուցե շարունակական ձայնը ամենամեծ սթրեսն է առաջացրել»,- ասել է գիտնականը։

Քվակը դրանք կարեւոր է անվանել, բայց նախընտրում է «նախնական» բառը ստացված արդյունքների անորոշության պատճառով։ Ռիթմի եւ բջիջների պահվածքի միջեւ հուսալի կապը պարզելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, նշել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է