• Latest news

Գիրության բուժման նորահայտ դեղամիջոցները՝ 2023 թվականի բեկում․ «Science»

11 հունվարի, 2024  20:24

«Science» ամսագիրը հոդված է հրապարակել՝ ներկայացնելով նախորդի տարի արված գիտական մի հայտնագործություն, որը, ըստ խմբագրակազմի, բեկումնային նշանակություն ունի։ Խոսքն այն դեղամիջոցների մասին է, որոնք հանգեցնում են գլյուկագոնանման պեպտիդ-1-ի՝ այն հորմոնի ազդեցությանը, որը նվազեցնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։

Գիտնականները երկար ժամանակ փորձում էին գտնել դեղամիջոցներ, որոնք կօգնեն արդյունավետորեն պայքարել ճարպակալման դեմ՝ առանց մարմնին վնաս պատճառելու, սակայն ապարդյուն։ Ի վերջո, հետազոտողները նախորդ տարի մշակեցին դեղամիջոցների նոր դաս, որոնք ունենանում են նշված հորմոնի ազդեցությունն օրգանիզմի վրա։ «GLP-1»-ը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակն իջեցնելու համար անհրաժեշտ մեկ այլ հորմոնի՝ ինսուլինի արտազատումը։

2023 թվականի օգոստոսին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ գիրություն և սրտի անբավարարություն ունեցող մարդկանց մոտ սեմագլուտիդը կարող է կարգավորել սրտխփոցը, բարելավել ինքնազգացողությունը և բարձրացնել տոկունությունը: Նույն ամսին գիտնականների մեկ այլ խումբ հրապարակեց 17 հազար կամավորների մասնակցությամբ կատարված լայնածավալ հետազոտություն, որը հաստատեց, որ դեղամիջոցը դրական է ազդում համակարգի վրա։ Հեղինակները պարզել են, որ սեմագլուտիդ ընդունող մարդկանց մոտ մահացու կամ ոչ մահացու սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկը 20%-ով ավելի ցածր է, քան նրանց մոտ, ովքեր ընդունում են պլացեբո։

Ներկայումս ընդլայնվում է անալոգային դեղամիջոցների օգտագործման շրջանակը։ Օրինակ, գիտնականներն ուսումնասիրում են դրանք որպես թմրամոլության և այլ կախվածությունների բուժման հնարավոր միջոցներից մեկը: Այն մարդիկ, որոնք ընդունել են դեղամիջոցը գիրությունից ձերբազատվելու համար, հայտնել են, որ արդյունքում ալկոհոլից և ծխախոտից կախվածությունն իրենց մոտ նվազել է։ Կլինիկական փորձարկումներ են իրականացվում՝ պարզելու անալոգային դեղամիջոցների ազդեցությունը նաև Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդություններն ունեցող մարդկանց վրա՝ մասամբ հիմնվելով այն փաստի վրա, որ դրանք օգնում են նվազեցնել գլխուղեղի բորբոքումը:

Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ գրեթե ցանկացած դեղամիջոց (և նշված անալոգները բացառություն չեն) ունեն նաև կողմնակի ազդեցություն, օրինակ՝ սրտխառնոց և ստամոքս-աղիքային խանգարումներ, որոնք կարող են ստիպել հիվանդների որոշ խմբերի հրաժարվել բուժման այս տարբերակից։

Այժմ հետազոտողները շարունակում են գիրության դեմ նոր դեղամիջոցների որոնումը, օրինակ՝ փորձելով մի քանի մոլեկուլներ միավորել մեկ դեղամիջոցի մեջ, որոնք իրականացնում են տարբեր հորմոնների գործառույթները:

Չնայած առկա սահմանափակումներին, անալոգային այս դեղամիջոցների հայտնագործումն իսկապես կարելի է համարել բեկում, քանի որ դրանք հնարավոր դարձրին փոխել ոչ միայն գիրության բուժման՝ նախկինում գոյություն ունեցող մեթոդները, այլև այս հիվանդության պատճառների ճիշտ ըմբռնումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է