• Latest news

Գերատեսչության ղեկավար. Հայաստանի առողջապահության նախարարությունը ուշադիր հետևում է ՍՇՎԻ-ի հետ կապված իրավիճակին

17 հունվարի, 2024  19:55

Հայաստանի առողջապահության նախարարությունն ամեն օր ուշադիր հետևում է սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի (ՍՇՎԻ) հետ կապված իրավիճակին։ Այս մասին հունվարի 17-ին Ազգային ժողովի նիստում ասել է գերատեսչության ղեկավար  Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Խոսքը, մասնավորապես, հիվանդության դեպքերի և հոսպիտալացման  մասին է։

«Անցած շաբաթ քննարկումների արդյունքում առանձնացվեցին կոնկրետ գործողություններ։ Այս միջոցառումների շրջանակներում այս շաբաթ դպրոցներում սկսվել է ֆիլտրման գործընթացը: Այնպես որ, մինչև դպրոց մտնելը բուժքույրերը չափում են երեխաների ջերմաստիճանը»,- ասել է Ավանեսյանը։

Ըստ նրա, աշակերտների մոտ 2%-ը ներկայումս դպրոց չի հաճախում հիվանդության պատճառով։ Սա, ինչպես նշել է նախարարը, միանգամայն նորմալ ցուցանիշ է ընթացիկ ժամանակահատվածի համար։

«Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Այն անցկացվում է ամեն տարի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ Հայաստանը ներկրում է լավագույն պատվաստանյութերը, որոնք մշակվում են կոնկրետ սեզոնի և տեսակի համար»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել