• Latest news

Դեմենցիան խիստ հազվադեպ հիվանդություն էր Հին Հունաստանում եւ Հին Հռոմում. հետազոտություն

3 փետրվարի, 2024  17:05

Բայց եթե հավատանք հույն եւ հռոմեացի դասական բժիշկներին, հիշողության կորստի այդ ծանր ձեւը իրականում ժամանակակից հիվանդություն է։

Հին հունական եւ հին հռոմեական բժշկական տեքստերի նոր վերլուծությունը վկայում է այն մասին, որ դեմենցիան չափազանց հազվադեպ հիվանդություն էր 2000-2500 տարի առաջ, Արիստոտելի, Գալենի եւ Պլինիոս Ավագի ժամանակներում։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Alzheimer's Disease-ում։

Գիտնականների խոսքով՝ նոր հետազոտությունը ամրապնդում է այն գաղափարը, որ Ալցհեյմերի հիվանդությունը եւ ուղեկցող դեմենցիաները հիվանդություններ են, որոնց առաջացմանը նպաստում են ժամանակակից պայմանները եւ կենսակերպը։

«Հին հույների մոտ շատ քիչ են հիշատակումներն այն մասին (բայց մենք գտանք դրանք), ինչը կարելի կլիներ անվանել թեթեւ կոգնիտիվ խանգարում,- նշել է Հարավային Կալիֆոռնիայի Լեոնարդ Դեւիսի գերոնտոլոգիայի դպրոցի պրոֆեսոր, առաջատար հետազոտող Քալեբ Ֆինչը։- Երբ մենք հասանք հռոմեացիներին, հայտնաբերեցինք առնվազն չորս արտահայտություն, որոնք վկայում են առաջացող տկարամտության հազվագյուտ դեպքերի մասին. մենք չենք կարող ասել, թե արդյոք դա Ալցհեյմերի հիվանդությունն էր։ Այսպիսով, մենք իրադարձությունների զարգացմանը հետեւել ենք հին հույներից մինչեւ հռոմեացիներ»։

Հին հույները նշում էին  հիշողության որոշ տարիքային խնդիրների մասին, որոնք այսօր դասակարգվում են որպես թեթեւ կոգնիտիվ խանգարում։

Սակայն,  հետազոտողների խոսքով, հույները երբեք ոչինչ չեն նկատել, որը կմոտենար հիշողության, խոսքի եւ մտածողության լուրջ կորստի, որին հանգեցնում են Ալցհեյմերի հիվանդությունն ու մյուս դեմենցիաները։

Գիտնականների կարծիքով՝ այդ միտումները համաձայնեցվում են ժամանակակից տեսությունների հետ, ըստ որոնց՝ դեմենցիայի առաջացման հիմնական գործոններն են քիչ շարժուն ապրելակերպն ու օդի աղտոտվածության ներգործությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել