• Latest news

Գիտնականները բացահայտել են ծաղիկի վիրուսի միջուկի եռաչափ կառուցվածքը

6 փետրվարի, 2024  13:58

Ավստրիացի մոլեկուլյար կենսաբաններն առաջին անգամ ստացել են ծաղիկի վիրուսի միջուկի գերհստակ լուսանկարները եւ բացահայտել այդ թաղանթի կարեւոր սպիտակուցային բաղադրիչների եռաչափ կառուցվածքը։ Սա թույլ կտա ստեղծել նոր դեղամիջոցներ, որոնք կկարողանան գրոհել ծաղիկի վիրուսի միանգամից մի քանի տեսակների դեմ։ Այս մասին տեղեկացրել են Ավստրիայի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի (ISTA) մամուլի ծառայությունում։

«Մենք օգտագործել ենք կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի առաջավոր տեծխնոլոգիաները եւ AlphaFold նեյրոցանցը, որպեսզի առաջին անգամ բացահայտենք ծաղիկի վիրուսի միջուկի եռաչափ կառուցվածքը։ Այն ինքնատիպ «սեյֆ» է վիրուսի մասնիկների ներսում, որն իր մեջ պահում է այդ պաթոգենի գենոմն ու այն մտցնում վարակվող բջիջների մեջ։ Այս գիտելիքները կօգնեն ստեղծել դեղեր, որոնք կխանգարեն այդ «սեյֆի» հավաքմանը կամ թույլ չեն տա նրան բացվել»,- ասել է ISTA-ի պրոֆեսոր Ֆլորիան Շուրը, որի խոսքերը մեջբերել է ինստիտուտի մամուլի ծառայությունը։

Գիտնականներն այս հայտնագործությունը կատարել են VACV վիրուսի թաղանթների կառուցվածքի ուսումնասիրման ժամանակ, որն օգտագործվում է որպես հիմք մարդկային ծաղիկի դեմ պատվաստանյութի ստեղծման եւ այլ նպատակների համար։ Կապիկների վիրուսային ծաղիկի (MPXV) բռնկումը, որը Եվրոպայում սկսվեց 2022թ. գարնանը, նոր հետաքրքրություն առաջացրեց VACV-ի, ինչպես նաեւ ծաղիկի վիրուսների ընտանիքի (Poxviridae) այլ պաթոգենների նկատմամբ։

Առաջնորդվելով այս նկատառումներով՝ ավստրիացի մոլեկուլյար կենսաբանները ստացան VACV վիրուսի միջուկի լուսանկարները, ինչպես նաեւ ուսումնասիրեցին նրա ենթադրյալ սպիտակուցային բաղադրիչների կառուցվածքը, այդ թվում A10, 23K, A3, A4 եւ L4 վիրուսային սպիտակուցներինը։ Այդ մոլեկուլների կառուցվածքը գիտնականներն ուսումնասիրել են ինչպես կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի մեթոդների, այնպես էլ AlphaFold նեյրոցանցի օգնությամբ, որը թույլ է տվել կենսաբաններին արագ պարզել ամինաթթուների այդ շղթաների եռաչափ կառուցվածքը։

Այս փորձերը եւ հաշվարկները մատնանշել են այն մասին, որ VACV վիրուսի միջուկի արտաքին թաղանթը, որը ձեւով նման է հանտելի կամ գետնընկույզի պատիճի, կազմված է կրկնվող տարրերից, որոնց համար հիմք է հանդիսանում A10 վիրուսային սպիտակուցը։ Նրա մոլեկուլների եռյակների միջեւ փոխգործակցությունները հանգեցնում են պարզ «շինարարական բլոկների» ձեւավորման, որոնցից ստեղծվում է ծաղիկի այդ վիրուսի թաղանթը։

Ինչպես նշել են գիտնականները, А10 սպիտակուցի կառուցվածքը փաստացի նույնն է Poxviridae ընտանիքի ներկայացուցիչների մեծ թվի, այդ թվում սեւ ծաղիկի, մկան ծաղիկի եւ շատ այլ պաթոգենների համար։ Սա հույս է ներշնչում, որ այս պեպտիդի եւ միջուկի այլ բաղադրիչների հետ նրա փոխգործակցության հետագա ուսումնասիրությունը թույլ կտա ստեղծել դեղեր, որոնք կկարողանան ճնշել ծաղիկի վիրուսների մեծ թվի բազմացումը, նշել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է