• Latest news

Կայուն տագնապը կարող է կապված լինել տեստոստերոնի անբավարարության հետ. Molecular Psy

6 փետրվարի, 2024  21:25

Իսրայելի Բեն Գուրիոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կապ տեստոստերոնի ցածր մակարդակի եւ տագնապային խանգարման առաջացման հավանականության միջեւ։ Արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry (Molecular Psy) ամսագրում։

Լաբորատոր մկների վրա կատարված փորձի արդյունքները ցույց են տվել, որ կենդանիների արուների մոտ, որոնք բարձր տագնապայնություն են արտահայտել, նկատելիորեն ցածր է հիպոկամպում TACR3 հատուկ ռեցեպտորի մակարդակը։ Դա սերտորեն կապված է ուղեղի ուսուցանման եւ հիշողության հատվածի հետ։

Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ գեների մուտացիաները՝ կապված TACR3-ի հետ, հանգեցնում են բնածին հիպոգոնադիզմի։ Դա պաթոլոգիական վիճակ է, որն առաջանում է ֆիզիկական ակտիվության զգալի սահմանափակման դեպքում։ Հիպոդինամիան հաճախ դառնում է սեռական հորմոնների (ինչպիսին է տեստոստերոնը) արտադրման նվազման պատճառ։ Նշվել է, որ տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող երիտասարդ տղամարդկանց մոտ հաճախ նկատվում են սեռական զարգացման ուշացումներ, որոնք ուղեկցվում են դեպրեսիայով  եւ բարձր տագնապայնությամբ։

Օգտագործելով փոխադարձ կորելյացիայի մեթոդը (հաշվարկի միջոց՝ հիմնված մի նշանից մյուսի կախվածության գնահատականի վրա)՝ գիտնականները պարզել են, որ TACR3-ի ակտիվության նվազումը հանգեցնում է այդ ռեցեպտորների քանակության կտրուկ ավելացման բջիջների մակերեսային շերտերում։ Դա հանգեցնում է սինապտիկ ճկունության նվազման՝ ուղեղի բջիջների միջեւ  իր ամրությունը փոխելու եւ նեյրոնային սխեմաները ըստ շրջակա միջավային ադապտացվելու միացությունների ունակության։ Այս պաթոլոգիան կարող է լինել տագնապային խանգարման առաջացման պատճառ։

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ TACR ռեցեպտորի անբավարար ակտիվության հետեւանքները կարող են հարթվել տեստոստերոնի ներարկման օգնությամբ։ Նրանք հույս են հայտնել, որ տեստոստերոնի ներարկումը կարող է լինել տագնապային խանգարման թերապիայի հեռանկարային մեթոդ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է