• Latest news

Գիտնականները մշակել են սուր միելոիդային լեյկոզ ունեցող պացիենտների հայտնաբերման նոր միջոց

7 փետրվարի, 2024  17:17

Վիրջինիայի համալսարանի ուռուցքաբանական կենտրոնի հետազոտողները մշակել են սուր միելոիդային լեյկոզ ունեցող պացիենտների հայտնաբերման նոր միջոց։

Սուր միելոիդային լեյկոզը (ՍՄԼ) առավել տարածված լեյկոզներից է կամ արյան քաղցկեղի տեսակներից մեկը մեծահասակ պացիենտների մոտ։ Այն սկսվում է ոսկրածուծի արյունաստեղծ բջիջներում եւ հաճախ տարածվում արյան հոսքում։ Մինչ այժմ բժիշկները հենվում էին գեների եւ քրոմոսոմների անալիզի վրա, որպեսզի պարզեն, թե ով կարող է ենթարկվել առավել մեծ ռիսկի, բայց այդ մոտեցման սահմանափակումները գիտնականներին ստիպել են ստեղծել ավելի արդյունավետ միջոցներ։

Հետազոտողները իրենց ստացած արդյունքները հրապարակել են Blood Advances ամսագրում։

Գիտնականները հայտնաբերել են, որ իրենք կարող են չափել քաղցկեղային բջիջների առանձնահատուկ «բիոակտիվ մոլեկուլները», որոնք գոյանում են միկրոբային ակտիվության արդյունքում, եւ պարզել անբարենպաստ ելքի ռիսկ ունեցող պացիենտներին։

Սուր միելոիդային լեյկոզի տեսակները

Հետազոտողները օգտագործել են մեքենայական ուսուցումը բիոակտիվ մոլեկուլների ուսումնասիրման համար, որոնք հայտնի են որպես քաղցկեղային բջիջների «սֆինգոլիպիդներ»։ Հետազոտողները կարծում են, որ այդ մոլեկուլները վճռական դեր են խաղում ՍՄԼ զարգացման եւ բուժմանը դիմակայելու դրա ունակությունը որոշելու գործում։ Գիտնականները հայտնաբերել են, որ չափելով այդ լիպիդները՝ իրենք կարող են ՍՄԼ-ն բաժանել երկու ենթատեսակի։ Նրանք պարզել են, որ բարձր ռիսկի ենթատեսակի պացիենտների մոտ բուժման անհաջողության վտանգը երկու անգամ ավելի բարձր է, քան մյուս ենթատեսակի պացիենտների մոտ։

Հետազոտողները նշել են, որ բարձր ռիսկի ենթատեսակի պացիենտները կարող են ազտավել քիմիաթերապիայի ինտենսիվ ռեժիմներից, որոնք հազիվ թե արդյունավետ լինեն ՍՄԼ-ի դեմ։ Բժիշկները կկարողանային այդ պացիենտներին ուղարկել բուժման նոր մեթոդների կլինիկական փորձարկումների, որոնք կարող են ավելի լավ օգնել նրանց։

Ի վերջո, գիտնականները կարծում են, որ իրենք կկարողանան մշակել սֆինգոլիպիդների վրա ազդելու միջոցներ՝ պացիենտների բուժման արդյունքները բարելավելու համար։ Գիտնականներն, ըստ էության,  փորձելու են փոխել բարձր ռիսկի պացիենտների սֆինգոլիպիդների մակարդակը, որպեսզի նրանք ավելի շատ համարվեն ցածր ռիսկի ՍՄԼ ենթատեսակին պատկանող։ Դա կարող էր հեշտացնել նրանց քաղցկեղի բուժումը եւ իջեցնել բուժման անհաջողության հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել