• Latest news

Մասնագետները հայտնաբերել են սպիտակուց, որը կարող է պայքարել ծերացման դեմ եւ կանխել տարիքային հիվանդությունները

13 փետրվարի, 2024  10:22

Հայտնաբերվել է սպիտակուց, որը կարող է կարեւոր դեր խաղալ երկու սուբբջջային կառույցներին աջակցելու համար, որոնք կապված են ծերանալու եւ հիվանդությունների հետ, տեղեկացրել է Euronews-ը։

Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը կարող է նոր հնարավորություններ բացել տարիքային հիվանդությունների բուժման համար։ Այն օգնում է մաքրել վնասված օրգանելաները՝ բջջի ենթամիավորներ, որոնք կարեւոր աշխատանք են կատարում նրա ներսում եւ կենսականորեն կարեւոր են նրա գործունեության համար։

Դրանցից երկուսը՝ միտոխոնդրիաները եւ լիզոսոմները, օգնում են մշակել էներգիա բջիջներում եւ պահպանել դրանց առողջությունը։

Այդ օրգանելաների վնասվելը կապված է ծերանալու եւ շատ հիվանդությունների հետ, ներառյալ նեյրոդեգենետարտիվ հիվանդությունները (Պարկինսոնի, Ալցհեյմերի, Հանթինգտոնի հիվանդություններ եւ կողային ամիոտրոֆիկ սկլերոզ)։

Նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, Օսակայի համալսարանի եւ այլ ուսումնական հաստատությունների գիտնականները հավաստիացնում են, որ hexokinase domain containing 1 (HKDC1) անվանումը կրող սպիտակուցը օգնում է պաշտպանել ինչպես միտոխոնդրիաներին, այնպես էլ լիզոսոմներին։

«HKDC1 մոդուլյացիան կարող է կանխել բջջային սենիսցենսը, որը կապված է ծերանալու եւ տարիքային հիվանդությունների հետ»,- Next-ին ասել է աշխատանքի ավագ հեղինակ Շուհեյ Նակամուրան Նարայի Բժշկական համալսարանից։

Բջջային ծերացումն այն է, երբ բջիջները դադարում են կիսվել, ինչը կարող է կանխել դրանց վերածումը քաղցկեղայինի, բայց նպաստում է ծերանալուն։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ սենիսցենցիայի կանխումը կարող է դիմակայել մարդու ծերացմանը եւ տարիքային հիվանդություններին։

«Բջջային ծերացումը, ինչպես կարծում են, պատճառային դեր է խաղում տարիքային շատ հիվանդություններում, ներառյալ նեյրոդեգեներատիվները, սիրտ-անոթային հիվանդությունները, ֆիբրոզը եւ փխրունությունը,- ասել է Նակամուրան։- HKDC1-ը կարող է ազդել այդ հիվանդությունների վրա՝ կանխելով բջջային սենիսցենսը»։

Սթենֆորիդի համալսարանից Վիդյանի Սուրյադեւարան Euronews Next-ին ասել է, որ «նոր բացահայտումը նույնականացնում է կրիտիկական մոլեկուլյար մեխանիզմը, որն ազդում է ավելի քան մեկ օրգանելայի վրա բջջում միաժամանակ»։

Նրա խոսքով՝ սա կարող է «նոր մոլեկուլյար թիրախ բացել նոր սենոլիտիկ դեղերի համար»՝ բջջային ծերացման դեմ։

Միռտոխոնդրիաները ծառայում են բջջում էներգիայի ստեղծմանը։ Երբ դրանք վնասվում են, դրանք պետք է հեռացնել, որպեսզի բջիջը կարողանա ապրել։

Հարվարդի հետազոտողների խոսքով՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները կարող են առաջանալ վնասված միտոխոնդրիաների կուտակման դեպքում։

Վնասված միտոխոնդրիաների հեռացումը տեղի է ունենում «միտոֆագիայի» միջոցով եւ կախված է PINK1 եւ Parkin սպիտակուցներից։

Գիտնականները հայտնաբերել են, որ HKDC1 սպիտակուցը եւ նրա փոխգործակցությունն այլ սպիտակուցների հետ (EB-TFEB) վճռական նշանակություն ունեն վնասված միտոխոնդրիաների հեռացման գործում։

«HKDC1-ը տեղայնացվում է միտոխոնդրիաներում։ Պարզվում է, որ դա նաեւ կրիտիկականորեն կարեւոր է լիզոսոմների վերականգնման համար,- ավելացրել է Նակամուրան։- Լիզոսոմները եւ միտոխոնդրիաները կապվում են միմյանց հետ VDAC կոչվող սպիտակուցներով։ HKDC1-ը պատասխանում է VDAC-ի հետ փոխգործակցության համար, այդ սպիտակուցը անհրաժեշտ է միտոխոնդրիաների եւ լիզոսոմների շփման, ուրեմն եւ լիոզսոմների վերականգնման համար»։

Հետազոտողների խոսքով՝ միտոխոնդրիաների եւ լիզոսոմների շփումը մինչ այժմ վատ էր ուսումնասիրված։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է