• Latest news

Նեյրոցանցը 96 տոկոս ճշգրտությամբ գտնում է մակաբույծներին արտաթորանքում. PLOS NTD

13 ապրիլի, 2024  00:51

Շվեդիայի եւ Ֆինլանդիայի գիտնականների միջազգային խումբը արհեստական բանականության հիման վրա ստեղծել է պացիենտների արտաթորանքում մակաբույծների հայտնաբերման մեթոդ։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS Neglected Tropical Diseases (PLOS NTD) գիտական ամսագրում։

Ներկայում  արտաթորանքի նմուշներում մակաբույծ որդերի ձվերի որոնման աշխատանքը կատարում են բարձրորակ լաբորանտները։ Սակայն այն վայրերում ապրող մարդիկ, որտեղ չկան մոտակա լաբորատորիաներ կամ ովքեր փող չունեն նման թեստերի վճարման համար, որպես կանոն, թեստավորում չեն անցնում։

Հետազոտողները սովորեցրել են նեյրոցանցին քենիացի 1,3 հազար երեխաների կղանքի նմուշների վրա։ Կենսանյութերը սքանավորել են էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ, իսկ հետո ներդրել են տվյալների շտեմարան ալգորիթմի մարզման համար։

Մասնագետները կենտրոնացել են աղիքային մակաբույծների երեք հիմնական տեսակների վրա՝ նեմատոդների, կլոր որդերի եւ մազագլուխների։ Վարակներն ախտորոշվել են ըստ կղանքում ձվերի հայտնաբերման։

ԱԲ աշխատանքի ճշգրտությունը կազմել է 76-96 տոկոս՝ կախված ձվերի տեսակից։ Նեյրոցանցը հակված չի եղել կեղծ դրական ախտորոշումներ կայացնել՝ միայն 1-2 տոկոս վրիպանք թույլ տալով։

Թիմի կարծիքով՝ թեստերի արդյունքները վկայել են համակարգի բարձր հուսալիության մասին, այն պատրաստ է գործնական կիրառման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է