Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչպես է թուլացած իմունիտետով և COVID-19-ի վարակով մեկուկես տարի հիվանդ մարդը, սնման միջավայր ծառայել կորոնավիրուսային տասնյակ մուտացիաների համար, գրում է UPI-ն։
Ավելին՝ մի քանի մուտացիաներ հայտնաբերվել են COVID-19-ի սպիտակուցի մեջ, ինչը ցույց է տալիս, որ վիրուսը փորձել է զարգանալ՝ օգտագործելով գոյություն ունեցող պատվաստանյութերը, հայտնում են հետազոտողները:
Ըստ գիտնականների, այս հիվանդը տառապել է COVID-19-ի մինչև օրս հայտնի ամենաերկարատև վարակից՝ 613 օր պայքարելով վիրուսի դեմ, նախքան արյան հիվանդությունից մահանալը, որը քայքայել է նրա իմունային համակարգը:
Հետազոտողները բացատրել են, որ քրոնիկական վարակներով տառապող և թույլ իմունիտետով հիվանդները COVID-19-ի վիրուսին հարմարվելու և զարգանալու հնարավորություն են տալիս։
Օրինակ, ենթադրվում է, որ Omicron տարբերակը առաջացել է թույլ իմունիտետով հիվանդի մոտ, որը սկզբնապես վարակված է եղել COVID-ի ավելի վաղ ձևով:
Հետազոտողների վերջին զեկույցում ասվում է, որ տղամարդը 2022 թվականի փետրվարին ընդունվել է Ամստերդամի համալսարանի բժշկական կենտրոն՝ COVID-19 վարակով՝ 72 տարեկան հասակում, այն բանից հետո, երբ նա արդեն մի քանի պատվաստում էր ստացել։
ԱՄՆ Քաղցկեղի ազգային ինստիտուտի տվյալներով, նա տառապում էր միելոդիսպլաստիկ և միելոպրոլիֆերատիվ համընկնման համախտանիշով, հիվանդություն, որի դեպքում ողնուղեղը չափազանց շատ արյան սպիտակ մարմնիկներ է արտադրում:
Ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո տղամարդու մոտ լիմֆոմա՝ արյան սպիտակ մարմնիկների քաղցկեղ, է զարգացել, ասում են հետազոտողները:
Դեղամիջոցը, որը նա ընդունում էր լիմֆոմայի դեմ՝ ռիտուկսիմաբը, հյուծել է նրա իմունային բոլոր բջիջները, որոնք սովորաբար հակամարմիններ են արտադրում COVID-19-ի դեմ, ավելացրել են նրանք:
COVID-19-ից բուժվելու համար տղամարդը ստացել է մոնոկլոնալ հակամարմինների կոկտեյլ, որն, արդյունքում, անարդյունավետ է եղել։
Գեների սեքվենավորումը ցույց է տվել, որ կորոնավիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել, որպեսզի խուսափի հիվանդի ստացած հակամարմինների ազդեցությունից, քայլ, որը հետազոտողների կարծիքով կարող էր ձախողել նաև այլ մարդկանց բուժման արդյունավետությունը:
Տղամարդու քթից վերցված 27 նմուշի գեների սեքվենավորումը COVID-19 վիրուսի ավելի քան 50 մուտացիա է բացահայտել, ներառյալ պատվաստանյութերի համար թիրախային սպիտակուցի փոփոխություններով տարբերակները:
«Երկարատև վարակը հանգեցրեց իմունային անբավարարության նոր տարբերակի առաջացմանը՝ հիվանդի օրգանիզմի ներսում ծավալուն էվոլյուցիայի պատճառով», - նշել են գիտնականները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր