Չինաստանից և Սինգապուրից հետազոտողների խումբը մշակել է իմպլանտացվող նրբին անլար սենսոր, որն ունակ է ուլտրաձայնով մարդու գանգի ներսում վերահսկելու ազդանշանները, հայտնել է Xinhua գործակալությունը։
Կլինիկական պրակտիկայում, ֆիզիոլոգիական ցուցանիշները, մասնավորապես, ներգանգային ճնշումը վերահսկելիս, սովորական լարային սենսորների կիրառումը վիրաբուժական իմպլանտացիա է պահանջում, որը միաամանակ հղի է վարակի և հետվիրահատական բարդությունների վտանգով, միաժամանակ կարող է սահմանափակել հիվանդների շարժողական ակտիվությունը:
Բացի դրանից, ներկայում հասանելի անլար սենսորները համեմատաբար մեծ են, որոնց իմպլանտացիայի համար նվազագույն ինվազիվ (լապարասկոպիկ) վիրահատություն են պահանջում:
Հուաչժոնի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի և Նանյանի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողներն ընդամենը 2 մմ երկարությամբ հիդրոգելային խորանարդի տեսքով սենսոր են մշակել, որը կարող է տեղադրվել ներգանգային տարածության մեջ՝ մարմնախոռոչ ծակող ասեղի միջոցով:
Ներարկվելուց հետո ՝ ի պատասխան շրջակա միջավայրի ֆիզիոլոգիական փոփոխությունների հիդրոգելը դեֆորմացվում է, ինչը հանգեցնում է արտացոլված ուլտրաձայնային ալիքների առավելագույն հաճախականության տեղաշարժերի: Այս տեղաշարժերը կարելի է չափել ոչ ինվազիվ կերպով՝ օգտագործելով անլար արտաքին ուլտրաձայնային սենսոր։ Ուսումնասիրությունը հրապարակվել է Nature հանդեսում:
Սենսորը կարող է միաժամանակ չափել ներգանգային ճնշումը, ջերմաստիճանը, pH արժեքը և արյան հոսքի արագությունը: Հայտնաբերման խորությունը կարող է հասնել 10 սմ-ի:
Հիդրոգելը 3-4 շաբաթ կայուն է մնում, այնուհետև, հինգերորդ շաբաթվա ընթացքում, սկսում է քայքայվել և 18 շաբաթվա ընթացքում առանց արյան շրջանառության համակարգի հիվանդություններ և լաբորատոր մկների իմունային ռեակցիաներ առաջացնելու, գրեթե ամբողջությամբ քայքայվում է:
Կենդանիների, մասնավորապես, խոզերի վրա փորձերը ցույց են տվել, որ սենսորն ունի բարձր զգայական հնարավորություններ, որոնցից զուրկ է սովորական լարային սենսորը։
«Ուլտրաձայնային ընկալման մեր տեխնոլոգիան բազմակողմանի է և կարող է հարմարեցվել ուղեղից դուրս օգտագործման համար», - պատմում է գիտական հոդվածի հեղինակներից մեկը՝ Հուաչժունի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Ցզյան Ցզյանֆենը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր