• Latest news

Անծանոթների հանդեպ վստահությունը դրված է մարդու ԴՆԹ-ում. հետազոտություն

15 հունիսի, 2024  08:39

Դյուրահավատությունը պայմանավորված է գենետիկորեն, հայտնել է գիտնականների միջազգային թիմը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ վստահությունն անծանոթների հանդեպ պարզապես սոցիալական կամ հոգեբանական գիծ չէ, այլ դրված է մեր ԴՆԹ-ում, տեղեկացրել է Scientific Reports-ը։

Գիտնականներն ուսումնասիրել են 33 882 մարդկանց տվյալները, որոնք մասնակցել են արյան դոնորության դանիական նախագծին, տեղեկացրել է «Միր»-ը։ Կամավորներին խնդրել են թերթիկ լրացնել, որը ցույց կտա, թե որքան դյուրահավատ են նրանք։ Բացի այդ, իրականացվել է գենետիկական հետազոտություն։

Արդյունքում՝ գիտնականներին հաջողվել է պարզել, որ վստահությունը սերտորեն կապված է PLPP4 գենի հետ։ Նրանք նաեւ  հայտնել են, որ դյուրահավատ մարդիկ իրականում կարող են ավելի երկար եւ առողջ կյանք ապրել, քան նրանց թերահավատ հասակակիցները։

Հետազոտությունների համաձայն՝ նրանք, ովքեր վստահում են ուրիշներին, զգալիորեն ավելի ցածր սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի են ենթարկվում, անգամ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսին են ծխելը, տարեց հասակը եւ սեռը։

«Վստահության գենի» բացահայտումը կարող էր կամուրջ ծառայել կենսաբանության եւ սոցիալական գիտությունների միջեւ»,- նշել են գիտական աշխատանքի հեղինակները։

Այդ գենն արտածվում է գերազանցապես գլխուղեղում։ Գուցե այն կարեւոր դեր է խաղում նեյրոնային ուղիների եւ ազդանշանային մեխանիզմների ձեւավորման գործում։

Գիտնականները ենթադրել են, որ PLPP4-ը ինչ-որ կերպ ներգործում է «խփիր կամ փախիր» բնածին մեխանիզմի իրականացման վրա։ Սթրեսի արձագանքի ժամանակ օրգանիզմը որոշակի հորմոններ է արտադրում։ Դրանք կարեւոր են ողջ մնալու համար, բայց երկարատեւ ազդեցության դեպքում բարձրացնում են սիրտ-անոթային հիվանդությունների, տագնապի եւ դեպրեսիայի ռիսկը։ Եթե «վստահության գենը» մեղմում է այդ ռեակցիան եւ օրգանիզմում սթրեսի ավելի քիչ հորմոններ են արտադրվում, ապա հիանդությունների ռիսկը եւս նվազում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է