• Latest news

Կա արցունքի երեք տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր ուրույն խնդիրը. հետազոտություն

24 հունիսի, 2024  19:14

Արցունքները մարդու ֆիզիոլոգիայի ամենաառեղծվածային երևույթներից են։

Մի կողմից, դա աչքերը փոշուց և բեկորներից պաշտպանող պարզունակ ռեֆլեքս է: Մյուս կողմից, դա բարդ մեխանիզմ է, որը սերտորեն առնչվում է մեր հույզերին, սոցիալական կապերին և գուցե նույնիսկ բուն մարդկային էվոլյուցիային:

Մոլորություն կլիներ, եթե արցունքները սովորական ջուր համարվեր։ Իրականում այս հեղուկի բաղադրությունը շատ ավելի հարուստ է ու հետաքրքիր։ Ինչպես փորձառու օծանագործներն են խառնում տարբեր էսենցիաներ՝ յուրահատուկ բուրմունք ստեղծելու համար, այնպես էլ մեր մարմինը ոսկերչական ճշգրտությամբ միաձուլում է ջուրը, յուղերը, լորձը, հակամարմինները, սպիտակուցներն ու անգամ հորմոնները:

Հենց այս բարդ կոկտեյլն է հնարավորություն տալիս արցունքներին կատարել մի շարք կենսականորեն անհրաժեշտ գործառույթներ, գրում է iXBT-ն։ Ջուրը խոնավեցնում է եղջերաթաղանթը, յուղերն ապահովում են կոպերի սահուն սահքը և կանխում խոնավության գոլորշիացումը, լորձը հավասարաչափ բաշխում է արցունքաբեր հեղուկն աչքի մակերեսին, իսկ հակամարմիններն ու սպիտակուցները պաշտպանում են մանրէների նենգ հարձակումներից:

Զարմանալի է, սակայն ոչ բոլոր արցունքներն են միանման: Գիտնականներն առանձնացնում են արցունքի երեք տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր հատուկ խնդիրը։

Բազալային արցունքներն անտեսանելի աշխատողներ են, որոնք անխոնջ պահպանում են մեր աչքերի հարմարավետ վիճակը: Դրանք նման են ժամացույցի մեխանիզմի անտեսանելի քսանյութին՝ ապահովելով դրա անխափան աշխատանքը։

Ռեֆլեքսային արցունքները արտաքին գրգռիչների դեմ մեր առաջին պաշտպանության գիծն են: Ինչպես զգոն պահապանները, նրանք ակնթարթորեն արձագանքում են փոշու, սուր ծխի կամ սուր հոտի ներթափանցմանը, աչքերից լվանալով անկոչ հյուրերին:

Զգացմունքային արցունքներն իրենց կազմով ամենաառեղծվածայինն ու բարդն են: Դրանք ծնվում են մեր ուղեղի խորքերում՝ դառնալով արձագանքը մեզ պարուրող զգացմունքների պոռթկմանը: Ուշագրավ է, որ զգացմունքային արցունքները պարունակում են սթրեսի հորմոնների ավելացված խտություն, ասես ազդարարելով մեր հոգեկան դրությունը:

Լացն օգնում է հաղթահարել սթրեսը, նվազեցնել հուզական լարվածությունն ու նույնիսկ նվազեցնել ֆիզիկական ցավը: Այն նման է փականի, որը գոլորշի է արձակում գերտաքացած կաթսայից՝ կանխելով դրա պայթումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել