Ամբողջ աշխարհում դեռահասների մոտ 8%-ին համակում է ընկճվածություն և վաղաժամ սիրտ-անոթային հիվանդության (CVD) ռիսկի հայտնի գործոն է չափահաս տարիքում: Թեև այս ռիսկի պատճառները լիովին հետազոտված չեն, Հիվանդ երեխաների հիվանդանոցում (SickKids) անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընկճվածություն ունեցող դեռահասների որոշ ենթախմբեր սրտանոթային հիվանդությունների զարգացման նույնիսկ ավելի բարձր ռիսկի են ենթարկված:
Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են JAACAP հանդեսում։
Հետազոտությունում ներգրավվել են դեպրեսիվ խանգարում ունեցող 189 դեռահասներ, որոնք SickKids-ում ընդգրկված են եղել երեխաների տրամադրության և «Տրամադրությունն ու մարմինը» (CLIMB) ծրագրում և գնահատել են նրանց հոգեկան առողջության ախտանիշներն ու սրտանոթային ռիսկի գործոնները, մասնավորապես, արյան ճնշումը, խոլեստերինի մակարդակը և մարմնի զանգվածի ինդեքսը (BMI): Օգտագործելով կլաստերային վերլուծություն կոչվող մեքենական ուսուցում և վիճակագրական տեխնիկա, հետազոտողները դեպրեսիվ դեռահասների չորս տարբեր խմբեր են ի հայտ բերել։ Այդ խմբերից երկուսը սրտանոթային հիվանդությունների ավելի բարձր ռիսկ ցույց են տվել:
Երկու բարձր ռիսկային ենթախմբերից մեկն ուներ ցածր խտության լիպոպրոտեինի (LDL կամ «վատ») խոլեստերինի բարձր մակարդակ, բայց ֆիզիկական զննման ժամանակ առողջ տեսք ուներ:
Այս խմբի դեռահասների շրջանում նկատվել է դիսլիպիդեմիա, որը, ինչպես հայտնի է, հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների և չնայած բնականոն արյան ճնշմանը և քաշին՝ բնութագրվում է արյան մեջ լիպիդների անոմալ մակարդակով:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ կարող է լինել դեպրեսիվ դեռահասների ենթախումբ, որոնց դժվար է ի հայտ բերել սովորական ֆիզիկական հետազոտության ցուցանիշներով, բայց ովքեր ավելի ուշ կյանքում սրտանոթային հիվանդությունների մեծ ռիսկ են դրսևորում»,- նշում են գիտնականները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր