• Latest news

Պրոբիոտիկները կարող են կանխել խանգարումները երեխաների աղիներում

16 հունվարի, 2014  15:42

Եթե պրօբիոտիկներ կամ «լավ մանրեներ» տալ  առողջ երեխաներին անմիջապես ծնվելուց հետո , ապա դա կարող են կանխել աղեստամոքսային խանգարումները նրանց կյանքի ավելի ուշ փուլում, ասվում է  իտալացի գիտնականների նոր հետազոտությունում:

Նորածինների մոտ, ում նոր հետազոտության ընթացքում տվել են Lactobacillus Reuteri պրոբիոտիկի օրական դեղաչափ,  երեք ամսեկան հասակում ավելի քիչ են եղել անմխիթար լացի (փորացավի պատճառով), կղազատումների  եւ որձկումների (ռեֆլյուքսի) դեպքերը, ի տարբերություն պլացեբո ստացած երեխաների:

Այնուամենայնիվ, անհարժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի պրոբիոտիկները  ցուցված լինեն նորածին երեխաներին, կարծում են փորձագետները, տեղեկացնում է Fox News-ը։

Ներկա պահին փորձագետները սովորաբար խորհուրդ չեն տալիս պրոբիոտիկները տալ երեխաներին վաղ տարիքում, ասել է բժիշկ Ուիլյամ Մույնոսը՝ Մայամիի մանկական հիվանդանոցի գաստրոէնտերալոգիայի բաժնի համաղեկավարը, ով մասնակցություն չի ունեցել տվյալ հետազոտությանը:

Իտալիայի Բարի Ալդո Մորո համալսարանի բժիշկ Ֆլավիա Ինդրիոն եւ նրա գործընկերները ժամկետում ծնված  554 երեխայի բաժանել են երկու խմբի, որպեսզի նրանք ստանան կա՛մ  յուղի հետ խառնված Lactobacillus Reuteri կաթիլներ, կամ յուղային խառնուրդ (պլացեբո): Ոչ ծնողները, ոչ էլ բժիշկները չեն իմացել, թե որ երեխան  ինչ բուժում է ստացել:

Ծնողներին խնդրել են  օրագիր վարել իրենց երեխաների փսխման նոպաների, կղազատումների եւ անմխիթար լացի  նոպաների մասին, ինչպես նաեւ մանկաբույժի կատարած իրենց այցելությունների վերաբերյալ: Երեք ամիս անց  պրոբիոտիկներ ստացած երեխաների շրջանում անմխիթար լացի նոպաները կազմել են  օրական  38 րոպե, իսկ  պլացեբո ստացածներինը՝ 71, որձկումների օրական միջին թվի հարաբերակցությունը երկու կազմել է 2,9/ 4,6,  կղազատումների միջին թվի հարաբերակցությունը՝4,2/ 3,6։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել