Մարդիկ, որոնք հաղթահարել են անպտղաբերությունը, խորհուրդներ են տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են երեխա բեղմնավորել: Ահա թե ինչ են ասել նրանք CNN-ին տված հարցազրույցում .
1. Մի հանձնվեք
Անպտղաբերությունը երբեմն շատ լուրջ խնդիր է թվում, սակայն ոչ մի դեպքում պետք չէ հանձնվել: Գիտությունը զարգանում է, եւ հույսը միշտ էլ կա:
2. Դուք միայնակ չեք
Պետք չէ ներամփոփ դառնալ: Անպտղաբերությունը հաղթահարած մարդիկ խորհուրդ են տալիս շփվել մտերիմների եւ ընկերների հետ, կիսվել: Կարելի է նաեւ նմանատիպ խնդիրներ ունեցող մարդկանց որեւէ խմբին միանալ:
3. Մի ամաչեք
Անպտղաբերությունից պետք չէ ամաչել, եւ որեւէ մեկին մեղադրել եւս պետք չէ: Ոչ կինը, ոչ տղամարդը, որպես կանոն, մեղավոր չեն, որ նրանղ մոտ ի հայտ է եկել այդ խնդիրը:
4. Գնահատեք Ձեր ամուսնությունը
Անպտղաբերության բուժումը եւ բժիշկների մշտական այցելությունները, իհարկե, տհաճ են ցանկացած զույգի համար, սակայն պետք չէ սկսել մեղադրել միմյանց: Շատ ավելի ճիշտ է գնահատել միմյանց, հարգել եւ անպայման զրուցել:
5. Անկեղծ եղեք միմյանց նկատմամբ
Անկեղծ եղեք Ձեր զուգընկերոջ հետ,քննարկեք, ինչը ավելի լավ կլինի ձեզ համար եւ ինչպես դրան հասնել:
6. Հաշվի առեք հնարավոր այլ կարծիքները
Եթե Դուք հարյուր տոկոսով վստահ չեք ձեր բժշկի կարծիքին, դիմեք այլ մասնագետի:
7. Տխրելը նորմալ է
Եթե ամեն ինչ այդպես չէ, ինչպես ցանկանում է, եթե վիժում եք ունեցել եւ բուժումը չի օգնում, տխրելը նորմալ է: Հարգեք Ձեզ եւ ձեր էմոցիաները, մի ամաչեք դրանցից
8. Միշտ կարելի է նորից սկսել
Եթե բուժվելը չի օգնում, կան շարք այլ տարբերակներ, որոնք կարելի է փորձել: Կարեւորը չհուսահատվելն է եւ առաջ շարժվել:
9. Ապրեք այսօր
Պետք չէ, բուժման արդյունքներին սպասելով անտեսել սեփական կյանքը, հարաբերությունները եւ հետաքրքրությունները: Զբաղվեք նրանով, ինչը Ձեզ դուր է գալիս, ապրեք լիարժեք կյանքով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր