Երեւանում ապրիլի 30-ին մեկնարկեց աորտայի անեւրիզմայի բուժման նորագույն ներանոթային մեթոդներին նվիրված սեմինարը: Նշենք, որ աորտայի անեւրիզման աորտայի լայանցումն է շարակցական հյուսվածքների ախտաբանական փոփոխությունների պատճառով:
Ինչպես պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին անոթային վիրաբույժ Էդուարդ Աղիյանը, սեմինարի հիմնական նպատակը բժիշկներին որովայնային եւ կրծքային աորտայի անեւրիզմայի բուժման նոր մեթոդները ներկայացնելն է: Այս մեթոդները, մասնագետի խոսքով, պակաս միջամտողական են, չեն պահանջում մեծ կտրվածքներ, պակաս տրավմատիկ են հիվանդների համար եւ, բաց վիրահատություններ ենթադրող հին մեթոդների համեմատ, մի շարք առավելություններ ունեն:
Ռաֆֆի Քասաբյանը (Ավստրալիա, արքայազն Ալբերտի անվան թագավորական հոսպիտալի առաջատար անոթային վիրաբույժ) իր հերթին պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին այն մասին, որ նա Հայաստան է գալիս տարեկան 2-3 անգամ՝ հույս ունենալով անոթային վիրաբուժության հայաստանյան դպրոցին նոր որակ հաղորդել: Այս սեմինարը, մասնագետի խոսքով, թույլ կտա ցույց տալ հայրենի բժիշկներին անոթների էնդովասկուլյար բուժման նոր մեթոդները: Իհարկե, միայն սեմինարները բավական չեն հայ բժիշկներին բոլոր մեթոդներին ծանոթացնելու համար, սակայն սեմինարներն ու կոնֆերանսները բժիշկներին հնարավորություն կընձեռեն ավելի հստակ ընկալել տեսական մասը, ինչպես նաեւ այն, թե որ դեպքերում է այսպիսի բուժման անհրաժեշտություն ի հայտ գալիս:
Ռաֆֆի Քասաբյանից եւ Էդուարդ Աղայանից բացի, սեմինարին ելույթ կունենան նաեւ Արտյոմ Վիտկովսկին Sr. Training and Education Specialist, Cardiovascular, CEE (Medtronic Academia)) եւ ինտերվենցիոն սրտաբան Կարեն Զոհրաբյանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր