• Latest news

Արգենտինայում սոցիալական գովազդ են նկարահանել, որը հնարավոր չէ դիտել առանց արցունքների

28 մայիսի, 2015  14:33

Արգենտինայում սոցիալական գովազդ են նկարահանել, որը կոչ է անում դառնալ օրգանների դոնոր: Այն նաեւ ցույց է տալիս, որ շունն իսկապես մարդու ընկերն է եւ որ կապը շան եւ տիրոջ միջեւ իսկապես կարող է լինել շատ, շատ ամուր: Այս տեսանյութը հնարավոր չէ դիտել առանց արցունքների:

Արգենտինայի լյարդի փոխպատվաստման հիմնադրամի համար նկարահանված տեսանյութն արտացոլում է շան եւ տիրոջ կյանքը, որոնք միշտ միասին են: Սակայն մի անգամ տիրոջ ինքնազգացողությունը վատթարանում է, նա հայտնվում է հիվանդանոցում, որտեղ շանը, բնականաբար, չեն թողնում: Շունը մի քանի օր շարունակ սպասում է հիվանդանոցի մուտքի մոտ, սակայն տերը այդպես էլ դուրս չի գալիս:

Նրա փոխարեն սայլակով մի երիտասարդ կնոջ են դուրս բերում, եւ շունը, ծանոթ ինչ-որ բան զգալով, մոտ է վազում նրան: Պարզվում է՝ կնոջը փոխպատվաստել են շան տիրոջ օրգաններից մեկը, ինչի շնորհիվ նա ողջ է մնացել:

Տեսանյութի վերջում ասվում է՝ «Դարձեք օրգանների դոնոր»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել