Որոշ մրգեր օգտակար են որ միայն կազմվածքի ու առողջության համար, այլ նաեւ արտաքին տեսքի: Դրանք օգնում են հարթացնել կնճիռները, մազերին փայլ են հաղորդում, ավելի ամուր դարձնում եղունգները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի միրգ, որոնք, դիետոլոգ Ջոշուա Զայխների կարծիքով, կարող են երիտասարդացնել Ձեզ:
Ձմերուկ
Ձմերուկը մեծ քանակությամբ լիկոպեն է պարունակում՝ հակաօսկիդանտ, որը օգնում է պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ: Հատկանշական է, որ ձմերուկներում այս նյութը 40 տոկոսով ավել է, քան լոլիկներում, որոնք հայտնի են իրենց հակաօկսիդանտ հատկություններով:
Նուռ
Նուռը մեծ քանակությամբ հակաօկսիդանտներ է պարունակում՝ մանսավորապես, վիտամին C, որը օգնում է ազատվել կնճիռներից եւ ազատ ռադիկալներից, որոնք վնասում են մաշկը: Դրանք օգնում են նաեւ ազատվել ուլտրամանուշակագույն ճառագայթման արդյունքում ի հայտ եկած ճառագայթումից եւ նպաստում կոլլագենի սինթեզին, որոնք մաշկն ավելի էլաստիկ են դարձնում:
Հաղարջ
Հաղարջը մեծ քանակությամբ C ու E վիտամիններ է պարունակում՝ հակաօկսիդանտներ, որոնք մաշկն ավելի վառ ու առողջ են դարձնում:
Ավոկադո
Ավոկադոն պարունակում է օլեինաթթու՝ Օմեգա-9 ճարպաթթու, որը օգնում է մաշկը խոնավ ու փափուկ պահպանել:
Դդում
Դդումը պարունակում է բետա-կարոտին, որը նպաստում է մաշկի նոր բջիջների աճին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր