• Latest news

Ճակնդեղը կարող է պաշտպանել աղիքի քաղցկեղից

20 հուլիսի, 2015  18:50

Ճակնդեղը կարող է պաշտպանել աղիքի քաղցկեղից, հայտնում են Հայդելբերիգի (Գերմանիա) քաղցկեղային կենտրոնի մասնագետները: Նրանց խոսքով՝ ճակնդեղը այն մթերքների ցուցակում է, որոնք իսկապես արդյունավետ են քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից:

Գիտնականների խոսքով՝ կանխարգելման տեսանկյունից ճակնդեղը նույնիսկ բրոկկոլիից օգտակար է: Վերջինս վաղուց համարվում է արդյունավետ հակաօկսիդանտ, որը պայքարում է օրգանիզմում օքսիդացման գործընթացների հետ:

Բրոկոլին, մասնագետների խոսքով, աչքի է ընկնում օրգանիզմից քաղցկեղային նյութերը հեռացնող նյութի պարունակության բարձր մակարդակով: Իր այս հատկությամբ այն նվազեցնում է չարորակ ուռուցքների զարգացումը: Ինչ վերաբերվում է ճակնդեղին, ապա այն, ինչպես նշում են գերմանացի կենսաբանները, հարուստ է գլյուկոզինալատներով, որոնք հակաքաղցկեղային ազդեցություն ունեն: Դրանց պարունակության բարձր մակարդակով էլ պայմանավորված են ճակնդեղի՝ քաղցկեղից պաշտպանող հատկությունները:

Հատկանշական է, որ ճակնդեղը առանձնակի խնամք չպահանջող բանջարեղեն է, եւ այդ պատճառով այն աճում է գրեթե ամենուր եւ նաեւ աղքատների սնունդ է համարվում: Այսպիսով ճակնդեղ կարող են օգտագործել բոլոր մարդիկ՝ անկախ իրենց եկամուտներից:

Ավելի վաղ «American Journal of Clinical Nutrition»-ը հայտնել էր նաեւ, որ ճակնդեղի հյութում պարունակվող հակաօկսիդանտների ազդեցությամբ պայմանավորված՝ չեզոքացվում են ազատ ռադիկալները, որոնց ակտիվությունը հանգեցնում է ուռուցքների զարգացմանը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է