• Latest news

Իմունային համակարգն ամրապնդելու 4 եղանակ

12 հոկտեմբերի, 2015  11:57

Մեր իմունիտետը բջիջների եւ օրգանների հավասարակշռված համակարգ է. այդ բջիջներն ու օրգանները համագործակցում են՝ մեզ պաշտպանելով հիվանդություններից։ Պաշտպանական բջիջներ կարելի է գտնել մարմնի տարբեր հատվածներում՝ նշագեղձերում, փայծաղում, ավշային հանգույցներում, ողնուղեղում եւ տիմուսում։ 

Իմունիտետը հատուկ հակամարմիններ է ստեղծում, որոնք գտնում եւ ոչնչացնում են օտարածին մասնիկները, որոնք կարող են հիվանդության պատճառ դառնալ։  Իսկ եթե իմունիտետը ինչպես հարկն է չի աշխատում, օրգանիզմը կարող է անպաշտպան եւ խոցելի լինել վարակի առաջ։  

FoxNewsHealth.com-ից բժիշկ Մանն Ալվարեւը մի քանի խորհուրդ է տալիս այն մասին, թե գալիք ձմեռվան ընդառաջ ինչպես է պետք ամրապնդել իմունային համակարգը.

1. Մարզվեք

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ չափավոր ֆիզիկական վարժությունները օրգանիզմում մեծացնում են վարակների դեմ պայքարող  բջիջների քանակը։ 

2. Նիհարեք

Ավելորդ քաշը բարձրացնում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը, որովհետեւ ճարպային բջիջները, եթե շատ են, նպաստում են բորբոքային գործընթացներին, որոնք վնասում են հյուսվածքները։ 

3. Ճիշտ սնվեք

Սննդակարգում շաքարի եւ հագեցած ճարպերի ավելցուկը ճնշում է այն  իմունային բջիջները, որոնք հարձակվում են վտանգավոր մանրէների վրա։ Դրա համար էլ ջանացեք ավելի առողջ մթերքով սնվել։ 

4. Հանգստացեք

Քիչ քնելը եւս ազդում է իմունային համակարգի վրա եւ նրան խանգարում է պայքարել հիվանդությունների դեմ։ Ամեն գիշեր պետք է առնվազն  7 ժամ քնել, պնդում է բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է