• Latest news

Երեւանում կայացել է «Կարևոր է առաջին 1000 օրը» ծրագրի եզրափակիչ միջոցառումը

25 նոյեմբերի, 2015  21:19

Երեւանում այսօր` նոյեմբերի 25-ին, տեղի է ունեցել «Կարևոր է առաջին 1000 օրը» ամփոփիչ  միջոցառումը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը եւ World Visiօn Armenia–ն` USAID-ի կողմից ֆինանսավորվող «Մանուկների եւ վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի շրջանակում։

Ինպես NEWS.am Medicine-ին պատմեց World Visiօn Armenia-ի ծրագրի ղեկավար Անուշ Սահակյանը, «Կարեւոր է առաջին 1000 օրը» արշավի շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է կատարելագործել ծնողների գիտելիքները երեխաների կերակրման եւ խնամքի վերաբերյալ: Վերջին ամիսներին անցկացվել է 12 միջոցառում Հայաստանի մարզերում, իսկ ամփոփիչ 13-րդ միջոցառումն այսօր կայացավ Երեւանում: Ընդհանուր առմամաբ, միջոցառումներին մասնակցել է 1200 մարդ, որոնք ժամանցային ծրագրերի, ինտերակտիվ դասախոսությունների եւ մրցույթների միջոցով գիտելիքներ են ստացել այն մասին` ինչպես պետք է ճիշտ սնվի երեխան եւ ինչու է ճիշտ սնունդը այդքան կարեւոր երեխայի կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում:

«Երեխայի ծնունդը մեծ երջանկությւոն է ծնողների համար, բայց դա նաեւ մեծ պատասխանատվություն է եւ կարեւոր է, որ ծնողները պատրաստ լինեն ճիշտ  խնամք եւ ճիշտ սնունդ կազմակերպել իրենց երեխաների համար, հատկապես նրանց կյանքի առաջին 1000 օրերի ընթացքում: Առաջին 1000 օրը սկսվում է դեռ ներարգանդային կյանքում եւ շարունակվում մինչեւ 2 տարեկանը»,-ասաց մասնագետը` ավելացնելով, որ հենց այդ 1000 օրերի ընթացքում ճիշտ սնունդն է, որ երեխային ճիշտ աճելու եւ զարգանալու հնարավորություն էտալիս:

Քանի որ երեխայի կյանքի 1000 օրը սկսվում է նրա բեղմնավորումից, շատ կարեւոր է, որ ապագա մայրը նույնպես ճիշտ սնվի հղիության ընթացքում, որպեսզի պտուղը ստանա իրեն անհրաժեշտ բոլոր նյութերը: Պակաս անհրաժեշտ չէ նաեւ այն, որ արդեն ծնված երեխան սնվի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքի կաթով, իսկ հետո կրծքով կերակրման հետ զուգահեռ սկսի սնվել նաեւ այլ մթերքներով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել